Wednesday, May 18, 2016

Լավագույն մենթորը

Կյանքում յուրաքանչյուրս ունենք լավ մենթորի կարիք, ով կլինի մեր կողքին, մեզ կուղղորդի, կտա ճիշտ խորհուրդներ` լավ ճանաչելով մեզ և մեր նպատակները: Արքանեն ինձ հնարավորություն տվեց գտնել փորձառու մենթոր, ով ինձ կուղղորդեր իր խորհուրդներով և կվստահեր ինձ: Այս մի քանի ամսվա հանդիպումները ինձ շատ ու շատ դրական լիցքեր ու հաճելի պահեր պարգևեցին, օգնեցին ինձ ավելի ու ավելի իրագործող ու զգոն լինել: Աշխատելով մենթորիս հետ` ես բացահայտեցի իմ թե ՛ վատ, և թե՛ լավ կողմերը, գտա ինձ հուզող հարցերի պատասխաններն ու հնարավորինս կարողացա կողմնորոշվել, կյանքում իմ քայլերն ու արարքները կշռադատել: Երբևէ չէի պատկերացնի, որ մենթի լինելը այսքան հաճելի ու կարևոր կլինի ինձ համար: Հիմա հասկանում եմ , որ լինելով մենթի՝ դու գտնում ես քո «ես»-ը, փորձում ես կառուցել քո աշխարհը, դառնալ հասարակության կարևոր մաս, դու կարողանում ես քո ձայնը լսելի դարձնել, ճիշտ կողմնորոշվել, ճիշտ մասնագիտություն ընտրել ու իրականացնել սպասելիքներդ: Մեզ բոլորիս էլ հաճախ պետք է գալիս մեկը, ով մեզ ճիշտ խորհուրդներ կտա, և ես կարծում եմ, որ իմ մենթորը թե՛ լավ մարդ էր, թե՛ լավ խորհրդատու և թե՛ մտերիմ ու գիտակից ընկեր, ում վստահելն ու հավատալը անարդյունք չէր մնա: Շնորհակալ եմ թե մենթորիս, և թե Արքանեին: Կարծում եմ լավ մենթի լինելու համար, նախ և առաջ պետք է վստահություն ու սեր ցուցաբերես քո անձի ու քո մենթորի հանդեպ:

Անահիտ Հակոբյան
ԱՐՔԱՆԵ 2016 շրջանավարտ

Ես ու ԱՐՔԱՆԵ-ն՝ մեկ տարի անց

Գրեթե մեկ տարի է անցել այն օրվանից , երբ այցելեցի Արքանե ամառային դպրոց: Հիշում եմ` մինչ գնալը ինչպիսի ոգևորությամբ էի հայտին սպասում և երազում հայտնվել Արքանեում: Արքանեն և այս մի քանի ամիսները ինձ լիովին փոխեցին: Արքանեն ինձ համար հաղթաթուղթ դարձավ, կարևոր ու առանձնահատուկ առավելություն,որն ինձ օգնեց ավելի վստահ ու նպատակասլաց լինել: Արքանեում թե որպես անհատականություն, թե որպես թիմի լիիրավ անդամ, ես նոր ձեռքբերումներ ու հմտություններ սովորեցի: Եվ կարծում եմ, որ յուրաքանչյուր դեռահասի համար սա իրոք մեծ հնարավորություն է կայանալու ու զարգանալու համար: Այս ամիսների ընթացքում կարողացա Արքանեի տված գիտելիքներիս պաշարը օգտագործել: Անչափ կարոտել եմ Արքանեին և այն բոլոր վառ ու լուսավոր կերպարներին, ում ամեն օր տեսնում էի և աշխատում նրանց հետ: Հիմա էլ, անկեղծ, նույն ոգևորությամբ ու խանդավառությամբ եմ սպասում Արքանե 2016-ին և նույնիսկ տխրում եմ, որ հնարավորություն չեմ ունենա որպես մասնակից ևս մեկ անգամ վայելել այդ 7 օրերը: Սակայնմեծ հույսեր ունեմ, որ որպես կրտսեր ջոկատավար կկարողանամ մի մասը կազմել այս ծրագրի: Վերջում կուզենամ նշել Արքանեից ստացած իմ ամենասիրելի տողերը «Մենք հավետ պատասխանատու ենք նրանց համար, ոււմ ընտելացրել ենք»:

Անահիտ Հակոբյան
ԱՐՔԱՆԵ 2016 շրջանավարտ
 

Ինտերնետի ուղիները տանում են Մեղրի

Մեր ոչ ինտերնետային ուղիները մեզ տարան հասցրին Հայաստանի ամենահարավը՝ մեղրածոր Մեղրին:
Այս անգամ փորձեցին գնալ ինֆորմացիայի՝ դարերով անցած զարտուղի ճանապարհներով և ի՞նչ եք կարծում, ո՞ւր հասանք, դե իհարկե մինչև սոցիալական մեդիա, մի տեղ, որտեղ բոլորը «լրագրող» են, բոլորն էլ «ստեղծում են» լուրեր և կարդում իրենց «ընկերների» ստեղծած լուրերը:

Facebook, Twitter, Pinterest, Instagram, Vime, Youtube... երեք ժամը չի էլ բավարարի, որպեսզի թվարկենք այն բոլոր սոցիալական ցանցեր, որոնք այժմ օր օրի ավելանում են: 



Իսկ Ստեփանավանի երիտասարդական կենտրոնն ուներ ընդամենը 3 ժամ, որպեսզի Մեղրիում հավաքված ակտիվ դպրոցականների խմբին ծանոթացներ ինտերնետի հզոր ուժի հետ, լավ գոնե մի փոքր բացեր դուռը դեպի ինտերնետի անվերջանալի աշխարհ:



Հաջողացրինք ծանոթանալ նաև լուսանկարների աշխարհին, թե ինչպիսի լուսանկար ընտրել և ինչպես վերնագրել: Դասընթացի մասնակիցները թիմերով փորձեցին վերնագրել տարբեր լուսանկարներ և գրել լիդեր:



Շատ ուրախացրեց, որ մասնակիցները ցանկանում էին նոր գիտելիքներ ստանալ ինտերնետի գործիքների մասին:



Նրանցի շատերը չբավարարվեցին անձնական շփումով և հետևելով իմ հորդորներին՝ մինչ օրս գրում են իրենց հարցերը, դե ես էլ փորձում եմ հնարավորինս լուծում գտնել J

Saturday, May 7, 2016

Բնապահպանական դասընթաց անտառում


Արքանե ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային ծրագրերի մրցույթի առաջին փուլին ներկայացա «Բնապահպանական դասընթաց անտառում» ծրագրով։ 
Ծրագիրը մի քանի անգամ հետաձգվեց եղանակային պայմանների պատճառով, սակայն մայիսի 7-ին վերջապես կարողացա  իրականացնել դասընթացը։ Առավոտյան ուրախ տրամադրությամբ գնացինք  գյուղի մոտակայքում գտնվող աղբյուր, որտեղ էլ իրականացրի ծրագիրը։ Սկզբում երեխաներին պատմեցի «Արքանեի» մասին ու  ծանոթացրի դրամաշնորհային ծրագրին։ Այնուհետև սկսեցինք քննարկել բնության կարևորությունն ու դերը մարդու կյանքում։ Քննարկման  արդյունքում տվեցինք բնության սահմանումը։ Այնուհետև խոսեցինք Հայաստանի բնապահպանական խնդիրների մասին ու դասակարգեցինք դրանք։ Ունեցանք նաև բուռն բանավեճ անտառահատումների վերաբերյալ, գտանք  որոշ լուծումներ անտառահատման ծավալների փոքրացման համար։ Խաղացինք  նաև հետաքրքիր խաղ ծառատեսակների գուշակման վերաբերյալ և ճանաչեցինք մեր շրջապատի ծառերի օգտակար հատկանիշները։ Ամենի ինչ ստացվեց, բոլորս ստացանք մեծ բավականություն։ 

Սեդա Մխիթարյան
ԱՐՔԱՆԵ 2015 շրջանավարտ 





Friday, May 6, 2016

Սպորտային գույքի տրամադրում դպրոցին

Մայիսի 3-ին իրականացրեցի իմ 2-րդ դրամաշնորհային ծրագիրը՝ սպորտային գույքի տրամադրում դպրոցին։
Ուսուցիչները, երեխաները, տնօրենը շատ ուրախացան այս փոքրիկ նվերից։ Սա առիթ հանդիսացավ Արքանեի մասին տեղեկացնելու աշակերտներին և շատերը մասնակցության ցանկություն հայտնեցին։

Ինեսա Զոհրաբյան
ԱՐՔԱՆԵ 2015 շրջանավարտ