Մեր ոչ ինտերնետային ուղիները մեզ տարան
հասցրին Հայաստանի ամենահարավը՝ մեղրածոր Մեղրին:
Այս անգամ փորձեցին գնալ ինֆորմացիայի՝
դարերով անցած զարտուղի ճանապարհներով և ի՞նչ եք կարծում, ո՞ւր հասանք, դե իհարկե մինչև
սոցիալական մեդիա, մի տեղ, որտեղ բոլորը «լրագրող» են, բոլորն էլ «ստեղծում են» լուրեր
և կարդում իրենց «ընկերների» ստեղծած լուրերը:
Facebook, Twitter, Pinterest,
Instagram, Vime, Youtube... երեք ժամը չի էլ բավարարի, որպեսզի թվարկենք այն բոլոր
սոցիալական ցանցեր, որոնք այժմ օր օրի ավելանում են:
Իսկ Ստեփանավանի երիտասարդական կենտրոնն
ուներ ընդամենը 3 ժամ, որպեսզի Մեղրիում հավաքված
ակտիվ դպրոցականների խմբին ծանոթացներ ինտերնետի հզոր ուժի հետ, լավ գոնե մի փոքր բացեր
դուռը դեպի ինտերնետի անվերջանալի աշխարհ:
Հաջողացրինք ծանոթանալ նաև լուսանկարների
աշխարհին, թե ինչպիսի լուսանկար ընտրել և ինչպես վերնագրել: Դասընթացի մասնակիցները
թիմերով փորձեցին վերնագրել տարբեր լուսանկարներ և գրել լիդեր:
Շատ ուրախացրեց, որ մասնակիցները ցանկանում
էին նոր գիտելիքներ ստանալ ինտերնետի գործիքների մասին:
No comments:
Post a Comment