

Մենթորիս
հետ մեր հանդիպումները անցնում էին այնքան հետաքրքիր, որ մենք չէինք զգում, թե ինչպես անցավ ժամանակը,և հաճախ մեր խոսակցությունները տևում էին մի քանի ժամ: Մենք հանդիպման բուն թեման սպառելուց հետո որևէ ֆիլմ էինք դիտում, երբեմն նաև բանավիճում տարբեր հարցերի շուրջ ու փորձում գտնել տարբեր հարցերի պատասխաններ, խոսում այն երևույթների
մասին որոնք գոյություն ունեն անկախ մեր կամքից: Մեր յուրաքանչյուր
զրույցից
հետո մեր ուղեղում հղանում էր մի նոր ծրագիր, մի նոր գաղափար, և մենք անցնում էինք դրա իրագործմանը: Այդ ծրագրերից մեկն էլ իմ դրամաշնորհային ծրագիրն էր: Չնայած որ մենթորության ծրագիրն ավարտված է, մենք դեռ շարունակում ենք հանդիպել ու փնտրել լուծումներ կամ պատասխաններ:
Մենթոր
ունենալը
շատ կարևոր է անհատի զարգացման ու կայացման համար: Ես շատ շնորհակալ եմ իմ մենթորին և առավելապես Արքանե ծրագրին:
Սեդա Մխիթարյան
ԱՐՔԱՆԵ 2015 շրջանավարտ
No comments:
Post a Comment