Ողջու՜յն Արքանե,
Ես՝ Մարիամը և Միլենան ցանկանում ենք կիսվել մեր ծրագրի հաջողությամբ, որի դրամաշնորհը ստացել ենք շատ սիրելի ԱՐՔԱՆԵ ծրագրի շրջանակներում: ԱՐՔԱՆԵն հնարավորություն տվեց մեր ծննդավայրերը՝ Երևանը և Վանաձորը իրար կապել մի մեծ, անտեսանելի թելով, որը անվանում ենք գիտելիք: Ապրիլի 15-ին Երևանում և ապրիլի 18-ին Վանաձորում իրականացրեցինք սեմինար-քննարկում մարդու իրավունքների և գենդերային հարցերի վերաբերյալ, բայց սա դեռ ամենը չէր, սեմինարի ընթացքում յուրաքանչյուր մասնակից ընտրեց իրեն ամենից շատ հուզող խնդիրը կամ լուծումը գենդերային հարցերի վերաբերյալ և հետո նկարահանվեց, որը շուտով կտեղադրվի համացանցում՝ իբրև սոցիալական հոլովակ:
Ստորև ներկայացնում ենք սեմիանար-քննարկումից լուսանկարներ, իսկ սոցիալական հոլովակը շա՜տ շուտով կտեղադրվի:
Սիրով՝
Մարիամ Հարությունյան և Միլենա Խաչատրյան
No comments:
Post a Comment