Friday, August 29, 2014

Սեմինարը որպես կարոտի հաղթահարման միջոց

1.     
Բարև ձեզ, ես Լիլիթն եմ` ԳԼՕ ամառային դպրոցի մասնակից: Արդեն երկու ամիս է, ինչ վերադարձել եմ ԳԼՕ-ից և զգում էի, որ կարոտում եմ այնտեղ անցկացրած ամեն մի վարկյան: Կարոտից չգիտեի ինչ անել և որոշեցի սեմինար կազմակերպել իմ համայնքում: Սկզբում ներկայացրեցի ԳԼՕ աղջիկների առաջնորդության և զարգացման ծրագիրը: Ներկա էր նաև այս տարվա կրտսեր ջոկատավար Սաթինե Սաքանյանը, ով
նույնպես ներկայացրեց ԳԼՕ-ն: Սեմինարի թեման Կոնֆլիտներն էր: Բուռն քնարկում սկսվեց այս թեմայի շուրջ: Մասնակիցները չէին տարբերում, որն է կոնֆլիկտ և որն վեճը: Ես մեծ սիրով նրանց ներկայացրեցի այս թեմաների տարբերությունները: Քննարկեցինք կոնֆլիկտների տեսակները՝ ներանձնային, միջանձնային, միջխմբային, երկրների միջև: Եվ այս տեսակների շուրջ խաղ կազմակերպեցի: Մասնակիցները բաժանվեցին երկու խմբի և բեմականացման տեսքով ներկայացրեցին կոնֆլիկտների տեսակները: Քննարկեցինք կոնֆլիկտների արձագանքման ոճերը, որոնք կարող են լինել կոնֆլիկտների պատճառ և կոնֆլիկտները
ինչից են առաջանում: Մասնակիցները թեստ լրացրեցին՝ <<Իմ արձագանքը կոնֆլիկտային իրավիճակում>>: Երկրորդ խաղը <<Հայելին և մարդը>>: Մասնակիցները բաժանվեցի երկու հոգանոց խմբերի: Սկզբում մեկը հայելին էր, իսկ մեկը մարդը, և ինչ անում էր մարդը, հայելին նույնությամբ պետք է կրկներ: Խաղից հետո քննարկեցին, թե նրանք ինչ կոնֆլիկտներ ունեցան խաղի ժամանակ և ինչպես լուծեցին դրանք: Ուրախ եմոր ինչ որ չափով կարողացա կարոտս առնել ԳԼՕ-ից և իմ գիտելիքները փոխանցեցի իմ հասակակիցներին:

Սիրով՝ Լիլիթ Գրիգորյան

Wednesday, July 30, 2014

Սեմինար Կոթիում 25.07.2014


 
Հուլիսի
25-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում ԳԼՕ Աղջիկների Առաջնորդության և Զարգացման ամառային դպրոցի (GLOW - Girls Leadership and Empowerment Project) շրջանավարտներս` Աննա Մինասյան և Մարիամ Հեպինյան, կազմակերպել էինք սեմինար՝ նպատակ ունենալով մեր հասակակիցների հետ կիսվել ամառային դպրոցում ստացած մեր գիտելիքներով

    Սեմինարի առաջին թեման թրաֆիքինգն էր: Քննարկման ընթացքում խոսեցինք թրաֆիքինգի մասին, կազմակերպվեց ֆիլմի դիտում-քննարկում, այնուհետև խոսեցինք այն մասին, թե ինչպես խուսափել թրաֆիքինգից: Սեմինարավար՝ Աննա Մինասյան
  Երկրորդ թեման գենդերն էր: Երեխաները դասակարգեցին տարբեր մասնագիտություններն ըստ ընդունված կարծրատիպերիթե որ մասնագիտությունն ավելի շատ որ սեռին է համապատասխանում: Այնուհետև կազմակերպվեց բանավեճ, որի ընթացքում յուրաքանչյուրն իր կարծիքն էր արտահայտում աղջկա և տղայի դերերի բաշխման վերաբերյալ: Բանավեճն ավարտվեց այն եզրահանգմաբ, որ աղջկա և տղայի իրավունքները և դերերը հավասար են: Սեմինարավար՝ Մարիամ Հեպինյան
      Խոսեցինք նաև ինքնագնահատականի մասին: Քննարկվեց, թե որքանով է շրջապատի կարծիքը ազդում մարդու ինքնագնահատականի վրա: Կազմակերպվեց այդ թեմայի վերաբերյալ նյութի ընթերցում-քննարկում: Մասնակիցների շրջանում կազմակերպվեց խաղ, որի ժամանակ յուրաքանչյուրն իր կարծիքն էր արտահայտում մյուսի մասին:
  Հանդիպման ավարտին, ելնելով մասնակիցների արձագանքից՝ ուրախ էինք արձանագրել, որ մատուցված նյութերն ընկալվել են մեր հասակակիցների կողմից և նրանք տուն են գնում նոր բան սովորած

Saturday, July 19, 2014

ԳԼՕ-ն՝ թեկուզ կարճ, բայց ամենասպասված ու անմոռանալի երազ

Իմ հիշողության անծայրածիր տիեզերքից ոչ ոք չի կարող ջնջել իմ կյանքի ամենաերջանիկ և ամենաուրախ րոպեներն ու պահերը, որ պարգևել է ինձ ԳԼՕ-ն: ԳԼՕ-ն ինձ համար կյանքի նոր ձեռքբերումների դպրոց էր, որի ճանապարհին ես ձեռք բերեցի բարի ու լավ ընկերներ, օգտակար և հետաքրքիր գիտելիքներ, և որ ամենակարևորն է` կամքի ուժ, ինքնավստահություն, վճռականություն: Ես վերջապես հասկացա, թե ինչ է նշանակում պայքարել նպատակին կամ երազանքին հասնելու համար: Եվ այդ ամենի համար ես շնորհակալ եմ իմ սիրելի ջոկատավարներին, կազմակերպիչներին, կամավորներին և ընկերներին, ովքեր այժմ իմ կյանքի մի մասն են կազմում: Եվ հիմա ես հասկացել եմ, որ առանց ընկերոջ մարդը նման է մի թևանի թռչունի, ով ոչ կարողանում է վեր բարձրանալ և ոչ էլ անհոգ ճախրել օդում: Ու ես հպարտ եմ, որ ունեմ ընկերներ, որոնց կարող եմ վստահել, և որոնց օգնությամբ կարծում եմ, որ իմ կյանքում կլինեն նորանոր և բազմաթիվ հաղթանակներ: Եվ վերջում՝ ԳԼՕ-ն ինձ համար մի հեքիաթային աշխարհ էր, որն իմ սրտի ամենամեծ անկյունի ամենանվիրական և ամենասպասված երազն էր, երազ, որը դարձավ իրականությորն և երազ, որը շատ կարճ, բայց հաճելի ու հիանալի հիշողություններով պարուրեց իմ սիրտն ու հոգին: Սիրում ու կարոտում եմ բոլորիդ: Համոզված եմ, որ և’ ես, և’ դուք ամուր կպահենք մեր ընկերությունը` դարձնելով այն ավելի ամուր ու հավերժական:

Անի Հարությունյան, 16 տարեկան
Սյունիքի մարզ, գյուղ Տաթև

Friday, July 18, 2014

ԳԼՕ-ն իմ կյանքում

Իջևան Ինֆոտանը,որտեղ արդեն  մեկ տարի շարունակ կամավոր եմ և ակտիվորեն  մասնակցում եմ կազմակերպվող ամենատարբեր դասընթացների, սեմինարների և ծրագրերի, տեղեկացա նաև Աղջիկների Առաջնորդության և Զարգացման դպրոցի (GLOW-Girls Leading Our World) մասին և անմիջապես որոշեցի մասնակցել և լրացնել գիտելիքներիս պակասը: Հայտը լրացրի և ի ուրախություն ինձ անցա: Շատ ուրախ էի, քանի որ շատ սպասելիքներ ունեի ԳԼՕ-ից: Շատ երկար ու անհամբերությամբ եմ սպասել ԳԼՕ ճամբարի մեկնարկին: Եվ ահա ես արդեն ԳԼՕ-ում էի: Ամեն ինչ նման էր հեքիաթի: Շրջապատված էի միայն բարի ու անկեղծ մարդկանցով, ովքեր ամեն վայրկյան պատրաստ էին օգնության ձեռք մեկնել քեզ: Բոլորը շատ ուրախ էին , ժպտում էին և փորձում էին հնարավորին չափ կիսվել իրենց գիտելիքներներով: ԳԼՕ-ն ինձ շատ բան տվեց: Ես հասկացա գնահատել ինքս ինձ, հարգել ուրիշի կարծիքը` ինչպիսին էլ այն լինի, ստացա այնպիսի գիտելիքներ, որոնք ոչ մի տեղ չէի կարող ստանալ (ինչպես լինել լավ առաջնորդ, ինպիսին պետք է լինի թիմը, ինչ է գենդերը և այլն) և ի վերջո ձեռք բերեցի հրաշալի ընկերներ: Հիմա պատրաստվում եմ կիսել իմ գիտելիքները հասակակիցներիս հետ: Շատ ուրախ եմ, որ ես էլ հնարավորություն ստացա հայտնվել մի հեքիաթում, որի անունն էր ՝ԳԼՕ (աղջիկների առաջնորդության դպրոց):
Աննա Մինասյան, 15 տարեկան
Իջևան, Տավուշ