ԱՐՔԱՆԵ-ն* (նախկին անվանումը` ԳԼՕ) Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոնի ծրագիրն է: 2008 թվականից ի վեր այս ամենամյա ծրագիրը հնարավորություն է ընձեռնում 13-ից 16 տարեկան հայ աղջիկներին զարգացնել իրենց առաջնորդության հմտությունները:
ԱՐՔԱՆԵ ծրագրի գլխավոր բաղկացուցիչն է ամենամյա ամառային դպրոցը, որի նպատակն է ինքնաճանաչման և ինքնազարգացման հնարավորություններ ընձեռել հայ աղջիկներին և զարգացնել նրանց առաջնորդության հմտությունները: Ամառային դպրոցի թեմաները ներառում են կարիերայի զարգացում, առողջ ապրելակերպ, գենդերային հարցեր, մարդու իրավունքներ, բնապահպանություն, թիմային աշխատանք, անձնական հմտությունների զարգացում, և ստեղծագործական մտքի ձևավորում:
*Արքանեն հայոց թագուհի էր` Վանի թագավորության թագավոր Արամեի կինը (մթա 859-844թթ):
ԱՐՔԱՆԵ 2016 ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ
Ամառային դպրոցը տեղի կունենա 2016թ․ հուլիսի 19-ից 25-ը Ստեփանավան քաղաքում:
Պարապմունքները վարելու են հայ հմուտ դասընթացավարներ: Դասընթացն
ամբողջությամբ իրականացվելու է հայերենով: Ծրագիրն անվճար է, կփոխհատուցվեն
ճանապարհային և բնակության ծախսերը:
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Ամառային դպրոցին կմասնակցեն
44 մասնակիցներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից: Ծրագրին կարող են
դիմել Հայաստանում բնակվող, 13-16 տարեկան աղջիկները, որոնք նախկինում չեն
մասնակցել Արքանե/ԳԼՕ ծրագրին:
Մասնակիցների դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 20-ը ներառյալ: Ընտրության արդյունքները կհայտարարվեն
մինչև հուլիսի 4-ը:
Մասնակիցների առցանց դիմումի հայտը կարող եք գտնել այստեղ։
ԿՐՏՍԵՐ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐ
Ամառային դպրոցում կներառվեն 4 կրտսեր դասընթացավարներ: Կրտսեր դասընթացավար դառնալու համար
կարող են դիմել նախորդ տարիների Աղջիկների առաջնորդության ամառային դպրոց
(նախկին՝ ԳԼՕ) ծրագրի մասնակիցները:
Կրտսեր դասընթացավարների դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 20-ը ներառյալ: Ընտրության արդյունքները կհայտարարվեն մինչև հուլիսի 4-ը:
Կրտսեր դասընթացավարների առցանց դիմումի հայտը կարող եք լրացնել այստեղ։
ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐ
Ամառային դպրոցի դասընթացավարների մրցույթին կարող են մասնակցել դասընթացավարի փորձ ու ցանկություն ունեցող անձիք։ Դասընթացավարների նախապատրաստական դասընթացը կկայանա հուլիսի 8-10-ին,
որին մասնակցելը պարտադիր պայման է
Ծրագիրն անվճար է, կփոխհատուցվեն ճանապարհային և Ստեփանավանում բնակվելու ծախսերը:
Դասընթացավարի պաշտոնին դիմելու համար հարկավոր է լրացնել օնլայն հայտը, իսկ CV-ն ուղարկել
arqane.syc@gmail.com էլ-հասցեին:
Դիմելու վերջնաժամկետն է՝ հունիսի 17-ը ներառյալ: Հունիսի 25-ից հետո նախնական փուլ անցած մասնակիցները կհրավիրվեն Skype հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք գրել
arqane.syc@gmail.com, կամ զանգահարել 093 844 764, Մանե Պապյանին:
ԱՐՔԱՆԵ ծրագրի մանրամասներին ծանոթացեք
ԱՐՔԱՆԵ կայքում։