Tuesday, April 23, 2013

Բնապահպանական դասընթաց Երևանում

Ապրիլի 20-ին ես անցկացրի դասընթաց բնապահպանական թեմայով «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության սաների հետ:Մասնակիցները պատկանում էին տարիքային տարբեր խմբերի ու սեռերի: Չնայած նրան, որ մասնակիցների մեջ նաև փոքրիկներ կային,բայց նրանց առաջարկություններն ու արտահայտած մտքերը պակաս հետաքրքիր չէին:Սկզբում խոսվեց  շրջակա միջավայրի աղտոտման տեսակների մասին:Երեխաները ինքնուրույն ներկայացրին ամեն մի տեսակը:Ապա խնդրեցի նրանց բերել բնության հանդեպ կատարվող մարդու վնասակար գործունեության օրինակներ:Քանի որ կարծիքները բազմազան էին,մասնակիցներին բաժանվեցին թղթեր,որոնց վրա էլ նրանք պատկերեցին աղտոտման խնդիրների լուծումների իրենց տարբերակները: Կային երեխաներ, որոնք լավատեսորեն էին մոտեցել հարցին ու պատկերել էին շրջակայքը մաքուր պահող մարդկանց:Իսկ վերջում հենց իրենք՝ մասնակիցները, ներկայացրին իրենց պատկերած նկարները: 
Ես «Օրրանի» մանկավարժներից նախօրոք տեղեկացել էի, որ  մի քանի օր առաջ երեխաները վնասել էին «Օրրանի» հարևանությամբ գտնվող ծաղկած ծիրանենին:        Դասընթացի վերջում երեխաները հասկացան իրենց գործած սխալը և խոստացան այլևս նման «հարձակումներ» չիրականացնել ծառերի և ,ընդհանրապես, բնության վրա: Իսկ դասընթացն անցկացնելու գործում ինձ օգնեցին «Օրրան» բարեգործական կազմակերպության համակարգող Արմինե Սուքիասյանը և,իհարկե, «Օրրանի» սիրալիր դաստիարակ-մանկավարժներ տիկին Աստղիկը և օրիորդ Արմինեն:
Հայարփի Ղազարյան, 18 տարեկան
Երևան
ԳԼՕ 2012 շրջանավարտ 
 






No comments:

Post a Comment