Բարևներ ու պաչիկներ բոլորին!!! Հուսով
եմ, որ լավ եք. շատ-շատ կարոտել եմ ձեզ, շատ կուզեի տեսնել բոլորիդ, զրուցել, հիշել
GLOW-ում անցկացրած անմոռանալի օրերը, տեսնել թե յուրաքանչյուրս ինչքանով ենք փոխվել
GLOW-ից հետո և թե ինչ ազդեցություն է ունեցել GLOW-ն յուրաքանչյուրիս կյանքում: Ես կարող
եմ ասել,որ GLOW-ն մեծ ու դրական ազդեցություն ունեցավ իմ վրա: Այն իմ մեջ և իմ կյանքում
շատ բան փոխեց, ուստի մեծ շնորհակալություն GLOW-ի կազմակերպիչներին, կամավորներին,
կրտսեր ու ավագ ջոկատավարներին, հովանավորներին, մի խոսքով բոլորին ` պարգևած գիտելիքների, լավ
ընկերների, անմոռանալի հիշողություննեիր, մեծ փորձի ու իմ կյանքում GLOW-ից հետո տեղի
ունեցած բոլոր դրական փոփոխությունների համար:
Իսկ հիմա կցանկանայի մի քիչ պատմել, թե
ինչ դրական փոփոխությունների մասին է խոսքը և թե ինչով եմ զբաղվել GLOW-ից հետո:
Գավառում արդեն բավականին երկար տարիներ
է ինչ բացվել է Հայկական Կարիտաս
բարեգործական կազմակերպության Փոքրիկ իշխան սոցիալական կենտրոնը: Ծրագրի
անմիջական շահառուները 40 սոցիալապես անապահով ընտանիքների 12-16 տարեկան երեխաներ
են:Ես ու Սվետլանան (կարծում եմ բոլորս էլ հիշում ենք իմ ամենամտերիմ համեստ ու պուպուշ
անբաժան ընկերուհուն) որոշեցինք սեմինարներ կազմակաերպել հենց այդ երեխաների համար: Որոշեցինք
ու կազմակերպեցինք: Կազմակերպեցինք 4 սեմինար տարբեր թեմաներով:
Ինքնաճանաչում թեմայով
սեմինարը տեղի ունեցավ հուլիսի տասնհինգին: Սկզբում երեխաներին բացատրեցինք մարդու արժեքային համակարգը, այնուհետև
յուրաքանչյուրը պատմեց իր արժեքների մասին: Միասին քննարկեցինք ու ընտրեցինք տարբեր
արժեքներ: Երեխաները անհատական առնձնացրեցին իրենց համար ամենակարևոր իննը արժեքներ: Հետո
երեխաների հետ խոսեցինք իրենց ընտրած արժեքների մասին: Բացատրեցինք, թե ի՞նչ է ինքնագնահատականը, ինչպես է առաջանում դրական և
բացասական ինքնագնահատականը: Պատմեցինք մեր և
երեխաների համար շատ հետաքրքիր գորտերի պատմությունը, և այդքանով ավարտեցինք:
Առաջնորդություն թեմայով
սեմինարը տեղի ունեցավ հուլիսի քասնվեցին: Սկզբում երեխաներին բացատրեցինք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում առաջնուրդությունը, ինչպե՞ս
դառնալ լավ առաջնորդ, թե ինչպիսի հմտություններ պետք է ունենա առաջնորդը և այլն: Այնուհետև
բաժանվեցինք 2 խմբերի և խաղացինք Փրկություն և Հրե օղակներ խաղերը: Բացատրեցինք առաջնորդության ոճերը: Հետո
միասին քննարկեցինք և ավարտեցինք:
Անի Միասկյան
Քաղաք Գավառ
ԳԼՕ 2013 ամառային դպրոցի մասնակից

No comments:
Post a Comment