Tuesday, December 15, 2015

ԱՐՔԱՆԵՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ՆՈՐ ԱՐՔՈՒՆԻՔՆԵՐՈՒՄ



 «Ընտանիքը սկսվում է երեխաներից»:


Ստեփանավանի երիտասարդական կենտրոնը ԱՐՔԱՆԵ աղջիկների առաջնորդության և զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում կազմակերպում և իրականացնում է մարզային դասընթացներ 12-16 տարեկան աղջիկների և տղաների համար՝ նպատակ ունենալով ձևավորել տեղեկացված, ակտիվ՝ համայնքային փոփոխությունների պատրաստ, նախաձեռնող և իրականացնող առաջնորդ պատանիներ:
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի հյուրընկալ տարածում տեղի ունեցավ հերթական դասընթացը:
Դասընթացը նվիրված էր ընտանեկան բռնության՝ որպես սոցիալ-հասարակական հիմնախնդրի լուսաբանմանը,  վերջինիս վերաբերյալ դեռահասների մոտ ընդհանուր գիտելիքների ձևավորմանը,  Զանգվածային Առցանց Բաց Դասընթացի (MOOC)  ծանոթացմանը՝ որպես լավագույն համալսարանների ու դասախոսների մասնակցությամբ ժամանակակից առցանց ուսուցման ձև:
Թվով 18 պատանիներ ձեռք բերեցին գիտելիքներ ընտանեկան բռնության առանձնահատկությունների, տեսակների, վարքային դերսևորումների, ընտանեկան բռնության վերաբերյալ գործող առասպելների վերաբերյալ:
Խաղ-վարժանքների միջոցով մասնակիցները կարողացան նույնականացնել և ճանաչել ընտանեկան բռնության դեպքերը, տարբերակալ ներընտանեկան կոնֆլիկտները ընտանեկան բռնության դեպքերից: Նրանց մոտ ձևավորվեց ընդհանուր գիտելիքներ MOOC-ի՝ զանգվածային առցանց բաց դասըթացներից օգտվելու հնարավորությունների վերաբերյալ:



No comments:

Post a Comment