Գենդեր. 2012թ. հունիսին ինձ բախտ վիճակվեց մասնակցել GLOW ամառային դպրոցին, որտեղ ես ստացա նոր գիտելիքներ, ձեռք բերեցի նոր ընկերներ: GLOW-ից հետո իմ մեջ կրկնապատկվեց սեմինարներ կազմակերպելու ցանկությունը, ու ես որոշեցի մեր դպրոցում գենդերային խնդիրների մասին սեմինար կազմակերպել: Նախքան սեմինար կազմակերպելը, մասնակիցներին տրվեց հանձնարարություն, որ նրանք տարբեր տեղեկատվական աղբյուրներից հավաքեն տեղեկություններ գենդերի վերաբերյալ,կցեցին մեր դպրոցի 5-10-րդ դասարանների աշակերտները` թվով 30-ը: Ինձ համար շատ հաճելի էր դասընթացավարի դերում գտնվելը, որում ինձ օգնեցին GLOW-ում ջոկատավարներից ստացած հմտությունները: Սկզբում պատանիները ներկայացրին իրենց հավաքած տեղեկությունները, արտահայտեցին իրենց մտքերն ու մտահոգությունները, ինչպես նաև ներկայացրեցին գենդերային հարցերին առնչվող խնդիրների լուծման տարբերակ

ներ: Բուռն քննարկմանը հաջորդեց ամրացված բուկլետների ճիշտ տեղաբաշխումը, որոնց վրա գրված էին տարբեր մասնագիտություններ: Մեծ ոգևորվածությամբ մասնակիցները քննարկում էին, թե որ մասնագիտությամբ, որ սեռի ներկայացուցիչը պետք է աշխատի և վերջում եկանք այն եզրահանգման, որ անհավասարությունը լարված ու պառակտված հարաբերությունների պատճառ է դառնում, մինչդեռ հավասար, միահամուռ ջանքերով կատարվող աշխատանքը խթանում և նպաստում է հասարակական կյանքի զարգացմանը:
Բնապահպանություն. Բնապահպանական ծրագրին հավաքվել էին գենդերային խնդիրների մասին կազմակերպված սեմինարին մասնակցած նույն աշակերտները: Բաժանվելով երկու խմբի` մաքրեցինք դպրոցի բակը: Երբ աղբահավաքն ավարտվեց, մասնակիցներին բաժանվեցին ցուցանակներ: Դասընթացի ժամանակ մասնակիցները շատ ակտիվ էին: Հետաքրքիր ու բովանդակալից դասընթաց էր, որն իր մեջ ներառում էր բազմապիսի խաղեր: Բոլորի հավանությանն արժանացավ մեր կատարած գործը և շնորհակալություն հայտնեցին մեզ մեր քրտնաջան աշխատանքի համար:
Անորեքսիա. Հերթական անգամ Ակունք գյուղում տեղի ունեցավ սեմինար` նվիրված անորեքսիա երևույթին: Վերջինս, հատկապես վերջին ժամանակներում, շատ է զբաղեցնում հասարակության տարբեր շերտերին: Սեմինարին մասնակցում էին մի քանի սերնդի ներկայացուցիչներ, ովքեր բերում էին իրենց փաստարկումները անորեքսիայի դրական, եթե կարելի է այդպես ասել, բացասական կողմերի վերաբերյալ: Ծանրակշիռ մաս էին կազմում այն ժխտող կարծիքները: Ի վերջո` սեմինարն ավարտեցինք ընդհանուր համագումարի եկած. ապրել ճիշտ, ճիշտ ապրելակերպով` «որդեգրելով առողջ մարմնում, առողջ հոգի» կարգախոսը:
Գենուշիկ Ավագյան
Գյուղ Ակունք, Գեղարքունիքի մարզ
ԳԼՕ 2012 շրջանավարտ