Թրաֆիքինգ և Առաջնորդություն
թեմաները
քննարկվեցին Մյասնիկյանի դպրոցում
Ինձ` Անահիտ Հովհաննեսի Գասպարյանիս բախտ վիճակվեց մասնակցել
2012 թվականի ԳԼՕ ամառային դպրոցին: ԳԼՕ-ի ժամանակ բազում թեմաներ էին արծարծվում,
ես փորձում էի յուրաքանչյուր թեմա հասկանալ յուրովի և օգուտ քաղել: Մեկ շաբաթվա ընթացքում
ես իմ մեջ շատ փոփոխություններ նկատեցի. փոխվեց` մտածելակերպս, վարվելակերպս և մարդկանց
հետ շփվելու կարողություններս: Ձեռք բերելով բազում հմտություններ բոլոր թեմաների վերաբերյալ
որոշեցի դասընթաց կազմակերպել, Մյասնիկյանի միջնակարգ դպրոցի` իմ հասակակից աղջիկների հետ` Թրաֆիքինգ
և Առաջնորդություն թեմաներով: Նրանք իմանալով թեմաների բովանդակությունը
անմիջապես համաձայնվեցին մասնակցել: Նշեմ նաև, որ Թրաֆիքինգ թեման
ավելի շատ է հետաքրքրում իմ հասակակից աղջիկներին, յուրաքանչյուր զրույց այդ թեմայի
շուրջ ունի կարևոր նշանակություն մարդու կյանքի ճիշտ կազմակերպման համար: Այս ծրագիրը
իրականացնելու շրջանակում ինձ օգնել է մեր դպրոցի քիմիայի ուսուցչուհին` տրամադրել
է դասարանը, որը հագեցած է ժամանակակից համակարգչային տեխնիկայով, օգնել է ինձ կազմակերպչական
հարցերում և ամենակարևորը հավանություն է տվել իմ նախաձեռնությանը և ինձ հանդիպող բոլոր
դժվարությունները քննարկել ենք միասին:
Դիտելով ֆիլմ` թրաֆիքինգի
մասին, այնուհետև կատարեցինք քննարկում: Յուրաքանչյուրն ուներ իր ուրույն կարծիքը,
որը հեշտացնում էր իմ աշխատանքը, քանի որ չհասկանալի հարցերը պարզ էր լինում ինձ և
ես կարողանում էի միանգամից կողմնորոշվել, փոխանցել նրանց իմ ստացած գիտելիքները: Քննարկումն
ընթանում էր բուռն, որն էլ պատճառ դարձավ, որպեսզի դժվարությունները լինեն հաղթահարելի:
Առաջնորդություն
թեմայով կազմակերպված խաղերից ես հասկացա, որ յուրաքանչյուր թիմ պիտի ունենա առաջնորդ,
որն էլ պիտի օժտված լինի խելացիությամբ, համբերատարությամբ, համերաշխությամբ և ամենակարևորը
արագ կողմնորոշվելու կարողությամբ:
Ես հասկացել եմ, որ ամեն ծրագիր
իրականացնելու ճանապարհին էլ կհանդիպես դժվարությունների, սակայն հարկավոր է չընկճվել
և գլուխը բարձր ու խելացիորեն սլանալ դեպի ծրագրի իրականացում: Հաստատ գիտեմ, եթե չկան
դժվարություններ ուրեմն չկա նյութի ընկալում և հասկացում: Ցանկությունս և խնդրանքս
այն է, որ ԳԼՕ ամառային դպրոցի մասնակից բոլոր աղջիկները իրենց ստացած գիտելիքները,
կարողություններն ու հմտությունները փոխանցեն իրենց հասակակիցներին:
Շնորհակալություն ԳԼՕ ամառային դպրոցի կազմակերպիչներին:
Հարգանքներով Անահիտ Գասպարյան:
No comments:
Post a Comment