Sunday, June 2, 2013

Միջոցառումներ երեխաների պաշտպանության օրվան նվիրված

Ողջույն: Այսօր հունիսի 1-ն է` երեխաների պաշտպանության և մեր` երեխաներիս ամենասիրելի օրը տարվա մեջ: 1950թ. այս օրը Ժնևում տեղի ունեցավ կոնֆերանս, որի ընթացքում կայացվեց որոշում`երեխաների համար բարեկեցիկ կյանք ապահովելու վերաբերյալ, և սկսած հաջորդ տարվանից հունիսի 1-ը նշվեց որպես երեխաների պաշտպանության միջազգային տոն: Այս օրը երեխաները լինում են թե' ծնողների, և թե' հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: Երեխաները անտարբերության չմատնվեցին նաև մեր կողմից: Ես և Այգեձորում երեխաների շահերի պաշտպանը կազմակերպեցինք մի այնպիսի միջոցառում, որի ընթացքում երեխաները կարող էին անել այն ամենը, ինչը սովորաբար նրանց դուր է գալիս` նկարել, աշխատել գունավոր թղթերով, խաղալ, պարել և այլն: Միջոցառումն ուներ «Լույսը բոլորինն է» խորագիրը և «Պաշտպանենք երեխաներին տարին ոչ' մեկ օր» կարգախոսը: Միջոցառումը տեղի ունեցավ գյուղի մշակույթի տանը, որին մասնակցում էին հաշմանդամ և ոչ հաշմանդամ տարբեր տարիքի երեխաներ: Սկզբում նրանց պատմեցինք Երեխաների պաշտպանության միջազգային օրվա պատմությանը, ապա նրանց տրվեց ընտրություն `անել այն, ինչ ցանկանում են: Երեխաները մեծ բավականություն ստացան անցկացրած ժամանակից:
Կցանկանայի,որ երեխաները հիշվեին տարվա մեջ ոչ թե մեկ, այլ 365 օր: Խոսքս այլ այն երեխաների մասին է, որոնք այդ պաշտպանության կարիքն ունեն, չունեն տուն, ընտանիք, ծնողներ...:
Երջանկություն բոլորիս, չէ որ մենք բոլորս երեխաներ ենք. նույնիսկ մեծերը երեխաներ են` իրենց ծնողների համար:
Շնորհավորում եմ բոլոր նրանց տոնը, որոնք իրենց դեռ երեխա են համարում:

Ծովինար Սաֆարյան
ԳԼՕ 2012 շրջանավարտ

No comments:

Post a Comment