Ես Սաթինեն եմ՝ 2013թ-ի ԳԼՕ ամառային դպրոցի շրջանավարտ: Ապրում եմ Լոռու մարզի Բազում գյուղում: ԳԼՕ-ից հետո բավականին շատ փոփոխություններ տեղի ունեցան իմ առօրյա կյանքում: ԳԼՕ-ն ինձ տվեց այնպիսի գիտելիքներ,որոնք ինձ պետք կգան ամբողջ կյանքիս ընթացքում: ԳԼՕ-ն իմ առջև բացեց բազում նոր հնարավորությություններ ուսման մեջ ավելի առաջ գնալու համար: Ես դարձա ավելի ակտիվ, շփվող, համառ, նախաձեռնող: Եվ
դրա օրինակ է նաև դպրոցում՝ իմ տնտեսագիտության խմբակի նախագահ դառնալը:
Իհարկե այն հեշտությամբ ինձ չտրվեց, սակայն եթե ցանկանում ես հասնել
հաջողության կամ բարձունքի պետք է պայքարես: Ես այս խմբակում ակտիվ էի և հնարավորթյուն ունեցա ի ցույց դնել իմ հմտությունները: Այս խմբակը իմ
շնորհիվ ունեցավ հաջողություններ:


ԳԼՕ-ի շհնորհիվ ես ձեռք բերեցի նոր շրջապատ, որը ընդգրկում է հիանալի մարդկանց, որոնք այլ կերպ են նայում շրջապատում կատարվող գործողություններին: Կարծում եմ, որ ԳԼՕ-ի շնորհիվ ես դարձա հասարակության համար առավել պիտանի: ԳԼՕ-ից հետո ամեն ինչ ուղղակիորեն փոխվեց` փոխվեց մտածելակերպս, փոխվեց առօրյաս, ինչպես նաև ընկերներիս վերաբերմունքը դեպի ինձ: Ինձ շրջապատող մարդիկ այլ աչքերով սկսեցին նաել ինձ, սկսեցին ձգտել հասնել ավելիին: Իսկ ես ԳԼՕ-ից ստացած գիտելիքները լրացնելով շարունակում եմ առաջ շարժվել:
Սիրով՝ Սաթինե
Սիրով՝ Սաթինե
ԳԼՕ 2013 ամառային դպրոցի մասնակից
ԳԼՕ 2014 ամառային դպրոցի կրտսեր ջոկատավար
Գյուղ Բազում, Լոռու մարզ
No comments:
Post a Comment