
Իմ հիշողության անծայրածիր տիեզերքից
ոչ ոք չի կարող ջնջել իմ կյանքի ամենաերջանիկ և ամենաուրախ րոպեներն ու պահերը, որ
պարգևել է ինձ ԳԼՕ-ն: ԳԼՕ-ն ինձ համար կյանքի նոր ձեռքբերումների դպրոց էր, որի ճանապարհին
ես ձեռք բերեցի բարի ու լավ ընկերներ, օգտակար և հետաքրքիր գիտելիքներ, և որ ամենակարևորն
է` կամքի ուժ, ինքնավստահություն, վճռականություն: Ես վերջապես հասկացա, թե ինչ է նշանակում
պայքարել նպատակին կամ երազանքին հասնելու համար: Եվ այդ ամենի համար ես շնորհակալ
եմ իմ սիրելի ջոկատավարներին, կազմակերպիչներին, կամավորներին և ընկերներին, ովքեր
այժմ իմ կյանքի մի մասն են կազմում: Եվ հիմա ես հասկացել եմ, որ առանց ընկերոջ մարդը
նման է մի թևանի թռչունի, ով ոչ կարողանում է վեր բարձրանալ և ոչ էլ անհոգ ճախրել օդում:
Ու ես հպարտ եմ, որ ունեմ ընկերներ, որոնց կարող եմ վստահել, և որոնց օգնությամբ կարծում
եմ, որ իմ կյանքում կլինեն նորանոր և բազմաթիվ հաղթանակներ: Եվ վերջում՝ ԳԼՕ-ն ինձ
համար մի հեքիաթային աշխարհ էր, որն իմ սրտի ամենամեծ անկյունի ամենանվիրական և ամենասպասված
երազն էր, երազ, որը դարձավ իրականությորն և երազ, որը շատ կարճ, բայց հաճելի ու հիանալի
հիշողություններով պարուրեց իմ սիրտն ու հոգին: Սիրում ու կարոտում եմ բոլորիդ:
Համոզված եմ, որ և’ ես, և’ դուք ամուր կպահենք մեր ընկերությունը` դարձնելով այն ավելի
ամուր ու հավերժական:
Անի Հարությունյան, 16 տարեկան
Սյունիքի մարզ, գյուղ Տաթև