Tuesday, October 13, 2015

ԱՐՔԱՆԵՆ ԹԱԿՈՒՄ Է ՆՈՐ ԱՄՐՈՑԻ ԴՌՆԵՐ

ԱՐՔԱՆԵՆ ԹԱԿՈՒՄ Է ՆՈՐ ԱՄՐՈՑԻ ԴՌՆԵՐ

«Երբեք մի ասա մարդկանց` ինչպես անել:
Ասա ինչ անել, և նրանք կզարմացնեն քեզ իրենց հնարամտությամբ»:
-Ջորջ Պատոն


Ստեփանավանի երիտասարդական կենտրոնը ԱՐՔԱՆԵ աղջիկների առաջնորդության և զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում նախատեսում է կազմակերպել և իրականացնել մարզային դասընթացներ 12-16 տարեկան աղջիկների և տղաների համար՝ նպատակ ունենալով ձևավորել ակտիվ՝ համայնքային փոփոխությունների պատրաստ, նախաձեռնող և իրականացնող առաջնորդ պատանիներ:
Առաջին դասընթացը տեղի ունեցավ Արմավիր մարզի Մեծամոր քաղաքում՝ «Ընտանիք և Համայնք» ՀԿ հյուրընկալ տարածում:
Դասընթացը նվիրված էր թիմային աշխատանքի և առաջնորդության հմտությունների զարգացմանը,  Զանգվածային Առցանց Բաց Դասընթացի (MOOCծանոթացմանը՝ որպես լավագույն համալսարանների ու դասախոսների մասնակցությամբ ժամանակակից առցանց ուսուցման ձև:
Թվով 21 պատանիներ ձեռք բերեցին գիտելիքներ թիմային աշխատանքի դերերի, թիմի կազմավորման ձևերի, առաջնորդության տեսակների վերաբերյալ: Ակտիվ խաղ-վարժանքների միջոցով կարողացան նույնականացնել իրենց ներկայացված դերերի հետ, ծանոթացան արդյունավետ առաջնորդի անձնային հատկանիշներին, տեղեկացվեցին հաջողակ թիմի ստեղծման սկզբունքներին: Նրանց մոտ ձևավորվեց ընդհանուր գիտելիքներ MOOC-ի՝ առցանց դասըթացներից օգտվելու հնարավորությունների վերաբերյալ:

Շնորհալակություն ենք հայտնում «Ընտանիք և Համայնք» ՀԿ աշխատակազմին՝ արդյունավետ համագործակցության և մասնակիցներին՝ հետաքրքրվածության և ակտիվ մասնակցության համար:

Հարգանքով՝
«Արքանե» աղջիկների առաջնորդության և զարգացաման ծրագրի աշխատակազմ

26 սեպտեմբերի 2015թ.




No comments:

Post a Comment