Չարենցավանի Ամերիկյան անկյունում հոկտեմբերի
9-ին հավաքվել էին տասնյակ դպրոցականներ՝ ներկա լինելու Ստեփանավանի երիտասարդական
կենտրոնի կողմից կազմակերպված «Սոցիալական մեդիա» դասընթացին:
Դասընթացի ժամանակ Մանե Պապյանը ներկայացրեց
ինֆորմացիայի փոխանակման էվոլյուցիան, նաև՝ ինչպես է դրա վրա ազդել ինտերնետը:
Մասնակիցները ծանոթացան հանրահայտ սոցիալական
ցանցերի անհայտ կողմերին, թե ինչպես կարող են պահպանել իրենց անձնական ինֆորմացիան,
ինչպես նաև գտնել անհրաժեշտ կայքերը, որտեղից կարող են գտնել ինֆորմացիա:
Դպրոցականները մեծ ոգևորություն հայտնեցին մասնակցելու
հետագա այլ դասընթացներին:
No comments:
Post a Comment