Saturday, April 9, 2016

Ապրիլի 7-ը տոն դարձավ Քարակերտ գյուղի տատիկների համար



Ապրիլի 7-ին Քարակետ գյուղում իրականացվեց «Մայրության և գեղեցկության տոնը նաև տատիկներինն է» անակնկալ-ֆլեշմոբը, որի նպատակն էր միամսյակը տոն դարձնել գյուղի միայնակ և անապահով ընտանիքներում ապրող ամենամեծահասակ տատիկների համար և այսպիսով հասարակության մեջ հաստատել այն գաղափարը, որ այս տոն տատիկներինն էլ է: Միջոցառումն, որի մասնակիցները դարձան 15 համայնքաբնակ տատիկներ, ֆինանսավորվեց ԱՐՔԱՆԵ դրամաշնորհային ծրագրի կողմից: 
 
Sրամադրված գումարը օգտագործվեց տատիկների համար ծաղիկներ գնելու ու բացիկներ պատրաստելու նպատակով: Ծաղիկներն ու բացիկները բաժանելու հարցում օգնեցին Քարակերտի թիվ 1 միջն. դպրոցի սաներ, ովքեր փայլեցին իրենց համախմբվածությամբ ու ժամանակի ճիշտ օգտագործմամբ:
 
Այդ օրը երեխաները բաժանվեցին խմբերի ու առանձին-առանձին այցելեցին  բոլոր տատիկներին, ովքեր անակնկալի գալով հուզվում ու շփոթվում էին:


Այս ամենի անմիջական դիտորդները եղան գյուղի բնակիչները, ում կողմից և ողջունվեց այս նախաձեռնությունը: 

Նաիրուհի Միհրանյանը, ով համայնքի բնակիչներից է, ասում է. "Ցավոք սրտի,  առօրյա հոգսերն ու այլ խնդիրներ ստիպում են մարդկանց անտարբեր դառնալ միմյանց նկատմամբ, բայց երիտասարդ սերնդին այդ անտարբերության դեմ գնալով տեսնելը շատ ոգևորիչ է: Իրոք, մեր տատիկներն այն էակներն են, որոնք միշտ գնահատված պիտի լինեն, հատկապես գյուղական միջավայում: Հուսով եմ՝
նմանատիպ նախաձեռնությունները շարունակական կլինեն

Ենգիբարյան Ժենյան, ով ֆլեշմոբի մասնակիցներից մեկն էր, չէր կարողանում զսպել արցունքներ: "Նման անակնկալի կյանքում չէի սպասի. սա իմ կյանքի ամենաուրախ օրերից մեկն է "- հավելեց Տիկին Ժենյան, ով այցելության ժամանակ որոշակի առողջական խնդիրներ ուներ: Մաղթում ենք նրան ու աշխարհի բոլոր տատիկների առողջություն ու բազմաթիվ նմանատիպ երջանիկ օրեր:

Անի Գևորգյան
ԱրքաՆե 2015 թվականի շրջանավարտ










No comments:

Post a Comment