Բարև,
Ուրախ եմ տեղեկացնել իմ նոր
նախաձեռնության մասին։ Ապրիլի 21-ին Երևանի Ֆիզմաթ դպրոցում կազմակերպեցի դասընթաց «Մարդու իրավունքներ» թեմայով։ Բացօթյա դասընթացին մասնակցնեցին 13-14
տարեկան աշակերտներ։ Սկզբում ամփոփեցինք
մասնակիցների ունեցած գիտելիքները, հետո ավելի խորը տեսանկյունից
դիտարկեցինք մեր իրավունքները։ Թրեյնինգի ընթացքում մասնակիցները խաղացին
«Ճանապարհորդություն օդապարիկով» և «Երկընտրանք» խաղերը, որոնց միջոցով
գիտակցեցին իրենց իրավունքների կարևորությունը։ Նաև մասնակիցները թիմի հետ
աշխատելու, համագործակցելու փորձ ձեռք բերեցին։
Կից Ձեզ եմ ներկայացնում մի
քանի նկարներ։
Անահիտ Բաղշեցյան
Երևան
ԱՐՔԱՆԵ ծրագրի շրջանավարտ
No comments:
Post a Comment