ԱՐՔԱՆԵ ծրագիրը (նախկին անվանումը` ԳԼՕ) Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոնի ծրագիր է: 2008 թվականից ի վեր այս ամենամյա ծրագիրը հնարավորություն է ընձեռնում 13-ից 16 տարեկան հայ աղջիկներին զարգացնել իրենց առաջնորդության հմտությունները: Արքանեն հայոց թագուհի էր` Վանի թագավորության թագավոր Արամեի կինը (մթա 859-844թթ):
Friday, July 5, 2013
Wednesday, July 3, 2013
Օր երրորդ. Դու կարող ես
Հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ թիմի ձևավորման համար ԳԼՕ-ականները սովորեցին 5 մատի սկզբունքը:
Առաջնորդ, թե կատարող, նվաճող, թե հոգատար... Նրանցից յուրաքանչյուրը պարզեց
իր դերը թիմում:
Խուսափե՞լ կոնֆլիկտից, թե՞ գնալ նրան դեմ-հանդիման, կարևորել խնդիրը, թե մարդկային
հարաբերությունները, ԳԼՕ-ականները գտան իրենց տեղը ցանկացած կոնֆլիկտի լուծման հարցում:
Այն ԳԼՕ-ականները, որոնք
ամբողջ տարվա ընթացքում աչքի կընկնեն իրենց ակտիվությամբ, նրանք հնարավորություն կստանան
ևս մեկ անգամ մասնակից դառնալ ԳԼՕ աշխարհին, բայց արդեն որպես կրտսեր ջոկատավար:
«Դու կարող ես»,- սա էր
կրտսեր ջոկատավարների նշանաբանը, որը նրանք վերցրել են նախորդ տարիների մասնակիցներից
և այժմ փոխանցեցին այս տարվա ԳԼՕ-ականներին:
Կրտսեր ջոկատավարները «կրկեսի» վերջում անակնկալ էին պատրատել ԳԼՕ-ականների համար. «Թիթեռնիկ» կրկես» կարճամետրաժ ֆիլմի դիտումը, որը ևս մեկ անգամ հաստատեց. «ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ»:
Tuesday, July 2, 2013
Օր երկրորդ. ինքնաբացահայտում
Իսկ այսօր առավոտից նրանք արդեն սկսել են իրենց ակտիվ առօրյան: Ի՞նչ կասեք. չփորձե՞նք զգույշորեն հետևել նրանց աշխատանքին: Յուրաքանչյուր թիմ ունի իր սենյակը, որը զարդարված է ԳԼՕ ամառային դպրոցի այս տարվա թեմային` կրկեսի գույնզգույն շնչով:
Իսկ դրա համար ավագ ջոկատավարները քայլ առ քայլ առաջնորդում են ԳԼՕ-ականներին դեպի թիմի ստեղծում` բացահայտելով նրանց համար մի նոր անհայտ աշխարհ, որտեղ թիմային աշխատանքի, արժեքային համակարգի, բնավորության կառուցվածքի, ինքնագնահատականի, նպատակի առաջադրման, հանդուրժողականության և էլի լիքը-լիքը քայլերով շարժվելով կարելի է հասնել թիմի ստեղծմանը և ինքդ քեզ որպես թիմի լիիրավ անդամ զգալուն:
Այս ի՞նչ այսբերգ են նկարում, վրան էլ հայկական տարազ, շախմատ, աղ ու հաց, ավանդույթներ, մշակույթ… հետաքրքիր է, ինչի համար է… Ինչքան անհամբեր ենք, ահա և պատասխանը` դա մշակութային այսբերգի մոդելն է: Ինչպես ցանկացած մարդ, մշակույթն էլ, ժողովուրդն էլ ունի իր «բնավորության» այսբերգը, որտեղ թաքնված է մի ամբողջ անցյալ…
Վերջապես. կազմակերպիչ Սոնան բացատրեց ամեն ինչ: ԳԼՕ-ականները պետք է որոնեն գանձեր` անցնելով կրկեսային բազմապիսի հնարքների միջով: Մեր աղջիկների չորս խումբն էլ հաղթահարեցին փորձությունները` հայթայթելով բոլոր գանձերը… նրանք ավելի ուշ կզգան, որ գտել են մեկ այլ գանձ` իրենք իրենց:
Monday, July 1, 2013
Սկսվեց ԳԼՕ ամառային դպրոց 2013-ը
Կրկին ամառ, կրկին Ստեփանավան, կրկին ԳԼՕ ամառային դպրոց և կրկին աղջիկներ, որոնք հավաքվել են այստեղ Հայաստանի տարբեր քաղաքներից և գյուղերից` բացահայտելու մի նոր աշխարհ և ամենակարևորը` բացահայտելու ինքներն իրենց:
ԳԼՕ ամառային
դպրոցը վեցերորդ անգամ բացել է իր գիրկը Հայաստանի աղջիկների համար: Այս տարի այն սկսվեց հուլիսի 1-ին` այս անգամ բացելով կրկեսի կախարդական
և զվարճալի աշխարհի վարագույրները:
Եկեք փորձենք
բարձրացնել այդ վարագույրը և տեսնենք, թե ինչ է թաքնված այդ շլացուցիչ գույների և լույսերի
հետևում:
Եթե փորձենք ներխուժել ամառվա շոգ եղանակին հով Ստեփանավանի հանգստյան տներից մեկը, ապա կտեսնենք իսկական ամառային եռուզեռ. աշխատակիցները տեղափոխում են մահճակալները, ավելացնում են աթոռները, սեղանները, սենյակներից մեկում էլ մի քանի երիտասարդներ գետնին ջրաներկով գունավորում են կրկեսի տարբեր կենդանիների նկարներ, մի քանիսը փչում են փուչիկներ, մի քանիսն էլ փորձում են ինչ-որ պարային շարժումներ:
Աաաա... նրանք պարզապես ամառային դպրոցի ջոկատավարներն են, որոնք պատրաստվում են մասնակիցների գալստյանը:
Ահա և մասնակիցները, որոնք անմիջապես «ԳԼՕ-անում» են` հագնելով մասնակցի համար այս տարի նախատեսված կարմիր շապիկները: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր փոքր խումբը, ում հետ էլ կանցնի լարախաղացի նման դժվարին և միևնույն ժամանակ կախարդիչ ուղին դեպի ինքնակատարելագործումը:
| Առաջին խումբ` ԲՅՈՒՐԵՂ |
| Երկրորդ խումբ` FOCUS-TONUS |
| Երրորդ խումբ` SUN GLOW |
| Չորրորդ խումբ` JUMBO |
Իսկ դուք կարո՞ղ եք անձրևանոց դառնալ....
Subscribe to:
Posts (Atom)
