Բացահայտելով ինքներս մեզ`
մենք բացահայտում ենք աշխարհը: Այսօր ԳԼՕ-ականները հայտնագործեցին ԳԼՕ աշխարհը` անցնելով
չորս քայլ:

Հը՞
, ուզո՞ւմ եք
իմանալ այդ չորս քայլերը
, դե ուրեմն արագ
, ախր ԳԼՕ
-ականներն իրենց խմբերով վազում են մեկ
այս
, մեկ այն
ջոկատավարի մոտ
, որոնք տարբեր փորձություններ են պատրաստել նրանց համար
:

Մի վայրում ԳԼՕ
-ականներն անցնում են
վտանգավոր թունել դարձած օղակների միջով
, մյուսում
`կրակե օղակներ դարձած ցանցի միջով
, մեկ այլ
վայրում նրանք փորձում են ջուր հասցնել իրենց կրկեսի կենդանիներին
, մյուսում էլ հենց իրենք են
«վտանգվում
»` քայլելով թունավոր ջրով շնաձկների օգնությամբ
:
Հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ թիմի ձևավորման համար ԳԼՕ-ականները սովորեցին 5 մատի սկզբունքը:
Առաջնորդ, թե կատարող, նվաճող, թե հոգատար... Նրանցից յուրաքանչյուրը պարզեց
իր դերը թիմում:
Խուսափե՞լ կոնֆլիկտից, թե՞ գնալ նրան դեմ-հանդիման, կարևորել խնդիրը, թե մարդկային
հարաբերությունները, ԳԼՕ-ականները գտան իրենց տեղը ցանկացած կոնֆլիկտի լուծման հարցում:

Այժմ ժամանակն է, որ դուք ծանոթանաք կրտսեր ջոկատավարների հետ: Հա-հա, ես
չէի պատմել Ձեզ նրանց մասին, քանի որ ցանկանում էի ներակայացնել նրանց «աստղային» օրը:
Մեր չորս աղջիկները` Անահիտը, Մերին, Անուշը և էլի Անահիտը, այսօր առավոտից անհանգիստ
էին. նրանք պատրաստում էին «Հասակակցի կրթություն» դասընթացի կարևորությունը: ԳԼՕ
ամառային դպրոցը չի
տևում
մեկ շաբաթ.
այն հնարավորություն է տալիս աղջիկներին շարժել թևերը և գույնզգույն երազներով հյուսված թիթեռնիկի նման սավառնել արևի շողերի ներքո:
Այն ԳԼՕ-ականները, որոնք
ամբողջ տարվա ընթացքում աչքի կընկնեն իրենց ակտիվությամբ, նրանք հնարավորություն կստանան
ևս մեկ անգամ մասնակից դառնալ ԳԼՕ աշխարհին, բայց արդեն որպես կրտսեր ջոկատավար:
«Դու կարող ես»,- սա էր
կրտսեր ջոկատավարների նշանաբանը, որը նրանք վերցրել են նախորդ տարիների մասնակիցներից
և այժմ փոխանցեցին այս տարվա ԳԼՕ-ականներին:
Իսկ եթե մեկը երեկոյան
անցներ ԳԼՕ ամառային դպրոցի հանգտյան տան կողքով, ապա առանց կասկածելու կարող եք խոստովանել.
Հայաստանում հանդիպում են թափառաշրջիկ կրկեսներ: Պար, երգ, արտասանություն, ֆոկուս-մոկուս
և իհարկե (էլ ի՞նչ կրկես` առանց նրանց) ծաղրածուներ:
Կրտսեր ջոկատավարները «կրկեսի» վերջում անակնկալ էին պատրատել ԳԼՕ-ականների համար. «Թիթեռնիկ» կրկես» կարճամետրաժ ֆիլմի դիտումը, որը ևս մեկ անգամ հաստատեց. «ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ»:
No comments:
Post a Comment