յուրաքանչյուրս ունի իր դիմակը.. |
Դուք երբևէ զգացե՞լ եք երկար փնտրտուքներից հետո բաղձալի նպատակին հասնելու հաճույքը: Այդ անփոխարինելի զգացումը, երբ դու գտել ես
գանձ, որը քոնն է, քոնն է
հավերժ: Դու հարուստ ես, անսահման հարուստ:
: ) |
Կա մի հոգեբանական թեստ`
պարզելու, թե որն է քո կյանքի նպատակը: Թղթի վրա գրում ես այն ամենը, ինչ ուզում ես
անել, ցանկացած բան, որ անցնում է քո մտքով: Հետո սկսում ես կարդալ և ջնջել նրանք,
որոնք կարծում ես` այդքան էլ կարևոր չեն: Եվ հանկարծ գտնում ես այն միակին, որը կարդալիս
հոգիդ ցնցվում է, ինչ-որ բան քո ներսում սեղմում է. դու գտել ես:
Լինելով ջոկատավար ԳԼՕ
ամառային դպրոցում արդեն երկրորդ անգամ` ես ապացուցում եմ ինքս ինձ, որ ես իզուր չեմ
ապրում, որ ես կարող եմ փոխել ինչ-որ մեկի կյանքը, դարձնել ավելի լավը… չէ՞ որ մենք
հենց դրա համար ենք ապրում…
Չգիտես` ինչու, հիշեցի
Ձեն բուդդիստական առակներից մեկը…
«Հաղթանակ» շշնջալով` բարձրացա բեմ: Երբ հաղթեցի, տխրեցի, որ աշխարհը մեկ հաղթանակով պակասեց... Լ.Ե. |
Ուսուցչի համար վրա հասավ աշակերտներին ստուգելու ժամանակը: Նա կանչեց երեքին,
վերցրեց սպիտակ թղթի մի էջ, դրա վրա թանաք կաթեցրեց ու ասաց.
- Դուք ի՞նչ եք տեսնում:
Առաջինը պատասխանեց. «Սեւ կետ»: Երկրորդը. «Բիծ»: Երրորդը. «Թանաք»:
Վանականն արտասվեց ու
գնաց իր խուցը:
Ավելի ուշ աշակերտները հարցրեցին.
- Դուք ինչո՞ւ արտասվեցիք:
Վանականն ասաց.
- Ձեզանից ոչ
մեկը չտեսավ սպիտակ թուղթը:
Հաճախ մենք ապրում ենք
միայն թանաքում` չնկատելով կյանքի ճերմակ պարզությունը. երջանիկ լինել մեր ստեղծածով…
Մանե Պապյան
ԳԼՕ ջոկատավար
No comments:
Post a Comment