Wednesday, February 8, 2012

Բնապահպանական ծրագիր

Արդյո՞ք մեր շրջակա միջավայրը ճանաչում ենք այնպիսին ինչպիսին կա, թե՞ այնպիսին ինչպիսին մենք ենք ուզում: Շրջակա միջավայրի մաքրությունը գեղագիտական հաճույք է պարգևում, հանգստություն, առողջություն և մենք բոլորս էլ ձգտում ենք կատարելիության:
Դպրոցաշակերտնե՜րմտքերի փոխանակումհամադասարանցիներով հավաքված վայելում էինք պաղպաղակի սառնության հաճույքը:
Օ~… կատարվեց վատագույնըհանդիպեցին GLOW շրջանավարտներիս հայացքներըհայացքների փոխանակումամեն ինչ հասկանալի էրպետք է լինել վճռականՄեր հասակակիցներից մեկը պաղպաղակի տուփը գցել էր կանաչ խոտերի վրա: Նա իրենց գոհ էր: Նրա պահվածքը մեզ ստիպեց բարձրաձայնել և բուռն քննարկում սկսվեց: Նույնիսկ դրանից հետո նա չգիտակցեց իր արարքի լրջությունը` պատճառաբանելով.
-
Բոլորն էլ թափում են աղբը, ոչ ոք չի հավաքում այն, ես ինչու՞ պիտի վերցնեմ:
Նրա պատասխանը կարևոր ազդակ հանդիսացավ, որպեսզի մենք ավելի վճռական և հաստատակամ քայլերով առաջ ընթանանք և իրականացնենք արդեն իսկ պլանավորած բնապահպանական ակցիան: Ավելի ու ավելի ոգևորված սկսվեցին նախապատրաստական աշխատանքները` ցուցանակներ, դրոշակներ, երգերի վերափոխում: Վերջապես ամեն ինչ պատրաստ էր: Հոկտեմբերի 21-ի վաղ առավոտյան դպրոցի բակում հավաքվել էին 6-12-րդ դասարանների աշակերտները: Մենք հանդես եկանք շրջակա միջավայրի մաքրության կոչերով և սկսվեց բուն աշխատանքը: Բաժանվելով երկու խմբի մաքրեցինք Չորաթան գյուղի ողջ կենտրոնական փողոցը: Երբ աղբահավաքն ավարտվեց, աշակերտներին բաժանվեցին դրոշակներ և ցուցանակներ, աշակերտական ամբոխը մեր գլխավորությամբ առաջ էր ընթանում երգելով և վանկարկելով հետևյալ  արտահայտությունները` “Չաղտոտենք մեր մոլորակը”, “Մաքուր միջավայր, առողջ սերունդ”, “Մի' աղտոտեք”: Ակցիան յուրօրինակ աշխուժություն մցրեց մեր համայնքում:  Մեր աշխատանքը դրական ընդունվեց հանրության կողմից , դա մեր լավագույն գնահատականն էր: Մենք բավարարված էինք, որ կարողացանք փոխել որոշ մարդկանց` երբեմնի սխալ մտածելակերպը:

Բնապահպանության կենսունակ գործիչներ` Սոնա և Նարինե Քալանթարյաններ
Գյուղ Չորաթան, Տավուշի մարզ
GLOW 2011


No comments:

Post a Comment