Wednesday, February 8, 2012

Իմ կյանքի հերոսը

Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոնը GLOW ծրագրի շրջանավարտների համար հայտարարել էր շարադրությունների մրցույթ «Իմ կյանքի հերոսը» թեմայով: Աղջիկները հնարավորություն ուներն նկարագրել կանանց, որոնք կարևոր ազդեցություն են ունեցել իրենց կյանքում:  Երեք լավագույն շարադրությունների հեղինակները աջակցություն են ստացել իրենց համայնքներում հասակակցի կրթության կամ համայնքնային ծրագրերի իրականացման համար:

********************************************************************************
Մարդիկ  հաճախ  իրենց  իդեալներին  փնտրում են իրենցից հեռու՝  իրենց համար անհասանելի  մի  աշխարհում։ Սակայն ես կարծում եմ,որ մեր իդեալներին  պետք չէ փնտրել   մեզանից շատ հեռու  երևակայական աշխարհում։ Նրանք էլ մեզ նման մարդիկ են՝իրենց  առավելություններով  ու  թերություններով։Իմ կյանքի հեսոսն էլ այսպիսին է, պարզապես արա  առավելություններն  այնքան  շատ են, որ չնչին  թերություններն  անտեսվում են։
Մեգանը  շատ անմիջական, շփվող,անկեղծ,համարձակ,բարի ու խելացի մարդ է,լավ առաջնորդ,կայացած  անձնավորություն։Նա  շատ լավ մանկավարժ է՝բանիմաց  և  զարգացած։Ինձ հատկապես դուր է գալիս նրա նպատակասլացությունը,համարձակությունը,որով  նա  առանց երկմտելու հաղթահարում է բոլոր դժվարությունները։Ինձ համար նա հիանալի  ընկեր է և իր  յուրահատուկ տեղն ունի իմ սրտոմւ և կյանքում։Նա  շատ տարբեր է մյուսներից,բոլորին ընդունում է այնպիսին,ինչպիսին որ կան,այլ ոչ  թե փորձում է  փոխել մարդկանց,ինչպես ուրիշները, միշտ պատրաստակամ է օգնել դրա կարիքն  ունեցողներին։
Մեգանի հետ շփումը բազմաթիվ  փոփոխություններ մտցրեց իմ  կյանքում։Ես  այժմ ավելի մեծ  պատասխանատվությամբ եմ վերաբերվում  ամեն ինչին և  գնահատում եմ ունեցածս, ունեմ նպատակներ և աշխատում եմ դրանց հասնելու համար։Ես փոխել եմ ապրելակերպս,կյանքս,աշխարհայացքս և դրա համար պարտական եմ նրան։Այժմ շատ հարցերի վերաբերյալ  ընդանրապես այլ կարծիք ունեմ։ Հիմա ինձ համար ամենակարևորն ընտանիքս,ընկերներս, հետագա մասնագիտական կյանքս են,և ես առանձնապես ուշադրություն  չեմ դարձնում  այլոց  կարծիքին։Ես հասկացել եմ,որ կարևորն  արժեքավոր գործով  զբաղվելու հնարավորություն  ստանալն է և դրա համար համարձակություն ունենալը։

Սաթենիկ Քալանթարյան
գյուղ Չորաթան, Տավուշի մարզ, GLOW 2010

Կանանց մասին, որոնք առանձնահատուկ կերպով են ազդել աշխարհի ճակատագրի վրա, կարելի է խոսել անվերջ: Իմ կյանքի հերոսը, նրանցից մեկն է: Աշխարհահռչակ, հմայիչ, գեղեցիկ ու հեղինակավոր դերասանուհի Օդրի Հեփբյորնի անկեղծությունը չի կարող անտարբեր թողնել ոչ ոքի: Դեռ փոքրուց հիացել եմ նրա դերասանական խաղով և գեղեցկությամբ: Նա իրոք զարմանալի կին է: Ամենից շատ նա ինձ հմայում է իր անկեղծությամբ, բարեգութ և հոգատար բնավորությամբ: Չմոռանալով իր ծանր մանկությունը, նա բարեգործությամբ է զբաղվել, եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ակտիվ դեսպան է եղել  և մինչև կյանքի վերջն օգնել է կարիքավորներին:
Լիլիթ Հայրապետյան
գյուղ Լեհվազ, Սյունիքի մարզ, GLOW 2011

Արևն իմ ամենաթանկագին ուսուցչուհին է, նաև իմ ընկերուհին, իմ օգնականն ու իմ բարի փերին: Նա հասկանում է բոլորն և ոչ ոքի չի մեղադրում, նույնիսկ եթե նա մեղավոր է: Նա լավ առաջնորդ է, կարողանում է պաշտպանել իր շրջապատի երեխաների իրավունքները: Նա աշխարհի ամենաբարի մարդն է: Շատ խելացի է, նպատակասլավ և հաստատուն քայլերով գնում է դեպի իր նպատակների իրականացումը՝ նույնը սովորեցնելով իր սաներին:
Արևիկը վերափոխեց իմ աշխարհայացքը՝ դարձնելով ինձ ավելի քաջ, ազնիվ, ծնողասեր ու պարկեշտ անձնավորություն: Այն գաղափարը, թե քաղաքի կյանքը ավելի լավն է գյուղի կյանքից և որ մարդիկ պետք է ազատ ապրեն, լիովին վերափոխվեց հակառակ գաղափարի, երբ հայտնվեց Արևիկը: Ես նրանից սովորեցի լինել համեստ, զուսպ, պարտաճանաչ ու ընկերասեր:

Մարդն իրոք երջանիկ է, երբ բոլոր փակ և կիսաբաց դռների միջից ճառագայթում է մի արև, այնտեղից լույս տարածում ու կանչում քեզ՝ փորձելու, հասկանալու ու ճաշակելու նոր հորիզոններ, նոր ակունքներ, որոնք տանում են դեպի պայծառ ապագա:
Սյուզաննա Գալստյան


գյուղ Խոտ, Սյունիքի մարզ, GLOW 2011

²ëáõÙ »Ý` ³ñí»ëïÇ Ù³ñ¹ÇÏ Ñ³ñáõëï Ý»ñ³ß˳ñÑ áõÝ»Ý, µ³ñÇ »Ý, Ý»ñáÕ³ÙÇï, ³ß˳ñÑÇÝ Ý³ÛáõÙ »Ý Çñ»Ýó Ýϳñ³Í Ïï³íÝ»ñÇ ·áõÛÝ»ñáí, ÙÇ ùÇã ¿É Ë»Ýà »Ý: ²Û¹åÇëÇÝ ¿ ÇÙ ÏÛ³ÝùÇ Ñ»ñáëÁ` ³ñí»ëïÇ ¹åñáóÇ ÝϳñãáõÃÛ³Ý áõëáõóãáõÑÇ ÁÝÏ»ñ ¸áíɳÃÛ³ÝÁ: ¸»é Ù³ÝáõÏ ¿Ç, »ñµ ³é³çÇÝ ³Ý·³Ù ï»ë³ Ýñ³Ý ¨ Ùdzݷ³ÙÇó §ëÇñ³Ñ³ñí»óǦ: ²ÛÝ Å³Ù³Ý³Ï Ýñ³ µ³ñÇ ³ãù»ñÁ ·»ñ»óÇÝ ÇÝÓ, ÇëÏ ÑÇÙ³ ѳëï³ï ·Çï»Ù, áñ Ýñ³ ѳñáõëï Ý»ñ³ß˳ñÑÝ »Ù ëÇñ»É: Üñ³ Ñ»ï ß÷í»Éáí` ³ß˳ñÑÇÝ ëÏë»óÇ áõñÇß ³ãù»ñáí ݳۻÉ: Üñ³ ³½¹»óáõÃÛ³Ùµ ÑÇÙ³ ÝϳñáõÙ »Ù ¨ ³Û¹ ÝϳñÇÝ ßáõÝã áõ ϻݹ³ÝáõÃÛáõÝ »Ù ѳÕáñ¹áõÙ: ܳ Ù»Í ¹»ñ ¿ ˳ճó»É Ç٠ϳ۳óÙ³Ý ·áñÍáõÙ` Çñ Ëñ³ïÝ»ñáí, µ³ñÇ ¨ ¹ÛáõÃÇã ѳ۳óùÝ»ñáí ¨ ËáñÑáõñ¹Ý»ñáí: Üñ³ÝÇó »Ù ëáíáñ»É µ³ñáõÃÛáõÝ, ѳٻëïáõÃÛáõÝ ¨ ÙÇ ùÇã ¿É Ë»ÝÃáõÃÛáõÝ:
Արփինե Սուքիասյան
Քաղաք Վայք, Վայոց Ձորի մարզ, GLOW 2010


Յուրաքանչյուրիս կյանքում էլ կան մարդիկ, որոնք ունեն իրենց դերն ու իմաստը, որոնց հետ կապված կան հետաքրքիր,զվարճալի, ինչպես չէ նաև տխուր հիշողություններ: ՈՒզում եմ բոլորից զատել իմ հրաշալի,բարի ու քնքուշ մայրիկին:Արդյոք կա ավելի քնքուշ ու նուրբ էակ,հեզ ու չքնաղ,աննման ու անփոխարինելի կին,քան մայրը: որ յուրաքանչյուրիս կյանքում մայրն ունի իր ուրույն տեղը:

Քրիստինե Փոթինյան
Քաղաք Վանաձոր, Լոռու մարզ, GLOW 2011

Նախ ուզում եմ ասել, որ բոլոր մարդիկ էլ մեկը մյուսի կյանքում մեծ դեր ունեն: Իմ կյանքում մեծ դեր ունեն իմ ուսուցիչները: Նրանք հրաշալի անձիք են, որոնք մեզ դաստիարակում են, գիտելիքներ սովորեցնում և փորձում են ամեն մի հարցում օգնել, որպեսզի մենք լավ մարդ դառնանք և ունենանք վառ և լուսավոր ապագա: Ուսուցիչները ինձ սովորեցրել են ճիշտ որոշումներ կայացնել, լինել նախաձեռնող: Նրանք լիովին փոխել են իմ կյանքը, մտածելակերպը և աշխարհայացքը իրենց խորհուրդներով և հաղորդած գիտելիքներով:

Նվարդ Փանդունց
Գյուղ Խնձորեսկ, Սյունիքի մարզ, GLOW 2010

No comments:

Post a Comment