Friday, January 25, 2013

Հասակակցի կրթություն

Գլօ աղջիկների առաջնորդության դպրոցը ինձ ապագայում կիրառելի շատ բան տվեց: Այդ մեկ շաբաթյա ընթացքում ես դարձա ավելի վստահ իմ ուժերի վրա և ավելի տեղեկացված` ստացա այնպիսի գիտելիքներ, որոնց մասին ես անգամ գաղափար չունեի և ահա այսօր ես իմ ստացած գիտելիքների մի մասն ել փոխանցում եմ իմ գյուղի երեխաներին:

Գենդերային անհավասարություն և  իմ իրավունքներն ու պարտականությունները դպրոցում թեմաներով դասընթացներ էի կազմակերպել դպրոցում: Դասընթացի ժամանակ ինձ շատ օգնեց մեր դպրոցի ջոկատավար ընկեր Մանուկյանը: Քանի որ ես հանդիսանում եմ մեր դպրոցի աշակերտական խորհրդի  իրավունքի նախարարը ուստի ինձ համար թեմայի ընտրությունը բավականին պարզ էր և հասկանալի: Երբ դիմեցի մեր դպրոցի ջոկատավարին, նա շատ ուրաղացավ եվ հավանություն տվեց:  Դասընթացը անցկացվել է դպրոցի 8 դասարանի 32 աշակերտների հետ, որպես դպրոցի ամենաշատ աշակերտ ունեցող դասարան:
Երեխաներին պատմեցի այն ինչ սովորել էի Գլօ-ում, այնուհետև բաժանեցի թղթեր, որպեսզի գրեն, թե ինչ գիտեն այս թեմայի վերաբերյալ: լավագույն 3 գրվածքների հեղինակների անունները կտպվեն Քարակերտ-Որոտ ամսաթերթի մեջ: "Իմ պարտականությունների մեջ են մտնում լինել աշակերտին վայել, սովորել, և լինել օրինակելի աշակերտուհի. ունեմ իրավունք արտահայտելու իմ կարծիքը այն դեպքում որտեղ կա իմ կարծիքը և որտեղ կարելի է արտահայտել իմ կարծիքը",- Ռաիսյան Նանուլ: "Իմ կարծիքով գենդեռային անհավասարությունը շատ լուրջ խնդիր է մեր օրերում, ես մտածում եմ, որ ոչ ամեն ինչում պիտի լինի հավասարություն, ես հուսով եմ որ մի օր մենք վերջ կտանք այս խնդրի քննարկմանը այսինքն այս կգտնի իր լուծումը:", - Հովսեփյան Անդրանիկ:
Ես շատ ուրախ եմ, որ կարողացա իմ գիտելիքները փոխանցել իմ գյուղի երեխաներին:

ԳԼՕ 2012 մասնակից
ì³ñ¹áõÑÇ ÂáíÙ³ëÛ³Ý
 

No comments:

Post a Comment