Sunday, January 6, 2013

Առաջնորդության ճամբար Հալիձորում

"Լավ առաջնորդը իր թիմի անդամներին ևս հնարավորություն է տալիս առաջնորդել": Այս խոսքերը ԳԼՕ ամառային դպրոցում ինձ ասաց իմ ջոկատավարը`Քիմը: Շատ յուրահատուկ խոսքեր, որ ես պահում եմ իմ մտքում և սրտում`գիտակցելով դրանց կարևորությունն ու մեծ իմաստը: Համագործակցելով Խաղաղության կորպուսի հետ` 2012 թվականի հոկտեմբերի 22-24-ը Հալիձորի երիտասարդ առաջնորդներ ծրագրի շրջանակներում Հալիձոր համայնքում անցկացվեց առաջնորդության ճամբար: Ծրագրի նպատակն էր նպաստել Հալիձոր համայնքի երիտասարդական կյանքի ակտիվացմանը, խթանել երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքին, ինչպես նաև այս գործընթացին անմիջական մասնակիցը դարձնել դպրոցի աշակերտներին: Կազմակերպվեց ճամբար, որին մասնակցում էին Հալիձորի միջնակարգ դպրոցի 9-11-րդ դասարանների 10 աշակերտ: Ճամբարին մասնակցել ցանկացողները նախապես լրացրել են դիմում-հայտեր, և ընտրությունը կատարվել է ծրագրի կազմակերպիչների կողմից (ինչպես մեր սիրելի ԳԼՕ-ում): Ճամբարի մասնակիցները երեք օրվա ընթացքում ձեռք բերեցին նոր հմտություններ ու գիտելիքներ: Նրանք ձեռք բերեցին գիտելիքներ առաջնորդության, ծրագիր-առաջարկների պլանավորման և իրականացման վերաբերյալ: Հետաքրքիր խաղերն ու առաջնորդության դասընթացները նպաստեցին նաև աշակերտների համագործակցային կարողությունների զարգացմանը: Ստեղծվեց SDS /Song,Dance,Sport/ ակումբը: Դպրոցում ակտիվորեն գործում է աշակերտական խորհուրդ:SDS ակումբի առաջնորդներն աշխատում են ԱԽ-ի հետ`միասին աշխատելով Հալիձորի երիտասարդների ու դպրոցի մյուս աշակերտների հետ: Կազմակերպվում են համայնքային միջոցառումներ և ծրագրեր: Հիմա մեր առաջնորդները ակտիվ են համայնքում և փորձում են ակտիվացնել նաև մյուս համայնքաբնակներին:
"Եկե'ք օրվա մեջ թեկուզ մեկ րոպե տրամադրենք մեր համայնքին.այդ մեկ րոպեն էլ կարող է շատ բան փոխել մեր կյանքում":

Արմինե Գաբրիելյան

ԳԼՕ 2012 մասնակից

Հալիձոր

No comments:

Post a Comment