Tuesday, December 15, 2015

Համայնքային ծրագիր Մարգահովիտ համայնքի գրադարանում


ԱՐՔԱՆԵ ծրագրի շրջանակներում շրջանավարտներին հնարավորություն է ընձռնվել ստանալ փոքր դրամաշնորհներ իրենց համայքներում ծրագրեր իրականացնելու համար: Դրամաշնորհային մրցույթի հաղթող 9 ծրագրերը բազմաբնույթ են` դասընթացներ, ֆլեշմոբեր, այգու պատրաստում և  գրադարանի անբարեկարգ գրքերի վերանորոգման աշխատանքները: 

Ծրագրի շրջանավարտ Մարիամ Կոծինյանը, իր ծրագիրն իրականացրել է Լոռու մարզի Մարգահովիտ գյուղական համանքում: Դեկտեմբերի 11-ին BooKinisT ծրագրով Մարիամն իր տարեկիցների հետ միասին համայնքի դպրոցին պատկանող գրադարանում վերանորոգել են 85 անբարեկարգ գրքեր:






Monday, December 7, 2015

Հասակակցի կրթության դասընթաց կոնֆլիկտներ թեմայով

Բարև իմ շատ սիրելի ԱՐՔԱՆԵ! Ցանկանում եմ տեղեկացնել, որ դեկտեմբերի 3-ին ֆիզմաթ դպրոցում իրականացրեցի «Կոնֆլիկտներ» թեմայով սեմինարը, որը կազմակերպել եմ ԱՐՔԱՆԵ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Սեմինարը կազմակերպել էի 7-8–րդ դասարանցի աղջիկների համար։ Մեզ հետ էր նաև ընկ. Մանեն։ Բոլորով միասին քննարկեցինք կոնֆլիկտների տեսակները, առաջացման պատճառները, լուծման մեթոդները։ Այդ օրը ես և բոլոր ընկերներս ապրեցինք շատ հետաքրքիր զգացողություններ։ Եվս մեկ անգամ կհանդիպենք դեկտեմբերի 10-ին կրկին Ֆիզմաթում։


















Անահիտ Բաղշեցյան
ԱրքաՆե 2015 ամառային դպրոցի շրջանավարտ

Տարեկցի կրթության դասընթաց Գյումրիում


Ողջույն! Նոյեմբերի 27-ին Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցում տեղի ունեցավ իմ այդքան երկար սպասված սեմինարը ''Ընտանեկան բռնություն և Մարդու իրավունքներ'' թեմայով: Շատ ոգևորիչ էր ինձ համար մեկ ժամում զգալ ինձ որպես դասընթացավար և հաճելի էր աշխատել իմ հասակակիցների հետ ու նրանց փոխանցել իմ գիտելիքները: Մասնակիցների հետ միասին խոսեցինք մարդու իրավունքների մասին, նրանցից յուրաքանչյուրը յուրովի ներկայացրեց իր պատկերացումը փոքրիկ խմբային բեմականացման շնորհիվ  Կարճամետրաժ ֆիլմ դիտեցինք և քննարկեցինք, սահիկահանդեսի միջոցով մասնակիցները իրազեկվեցին ընտանեկան բռնության դեպքերի մասին, ինչպես նաև յուրաքանչյուր թիմին տրվեց համապատասխան պատմություն, որն էլ մասնակիցները կարդալով փորձեցին գուշակել բռնության տեսակը և ներկայացնել այն: Իհարկե առաջին անգամն էր և փոքր ինչ դժվար, բայց հուսամ հաջոդ անգամ ավելի հետաքրքիր կլինի: Ուզում եմ նշել, որ իմ սեմինարին ներկա էր նաև իմ շատ սիրելի Ընկեր Ալմիրան և իր խորհուրդները ինձ մեծապես օգնեցին: Եվ իհարկե մեծ շնորհակալություն Արքնաեին, նման հնարավորություն ընձեռնելու համար:









Անահիտ Հակոբյան
ԱրքաՆե 2015 ամառային դպրոցի շրջանավարտ

Monday, November 30, 2015

Թրաֆիքինգ

Ողջու՜յն, իմ սիրելի Արքանե: Սույն թվականի նոյեմբերի 17–ին ժամը 11:00–ին ԵՊԼՀ (Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան) ՈՒԽ ուսումնական գործընթացի կազմակերպչական հանձնաժողովի կողմից կազմակերպվեց սեմինար՝  <<Ի՞նչ է Թրաֆիքինգը, Թրաֆիքինգը Հայաստանում>>: Սեմինարը վարեցի ես՝ Քրիստինե Սաքանյանս: Նախ և առաջ մասնակիցներին ներկայացրի  թե ինչ է Թրաֆիքինգը, որոնք են Թրաֆիքինգի տեսակները, ովքեր են դառնում թրաֆիքինգի զոհ, ինչպես խուսափել այդ ամենից: Այնուհետև տեղի ունեցավ քննարկում հարցերի միջոցով: Մասնակիցները շատ ակտիվ պատասխանում էին բոլոր հարցերին: Մասնակիցները պատմեցին պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր դարձել են թրաֆիքինգի զոհ: Կարծում եմ սեմինարը հաջողված էր: Ուսանողները բավականին շատ գիտելիք ստացան սեմինարի ընթացքում:


 




























Քրիստինե Սաքանյան

Wednesday, November 18, 2015

Ինտերնետի անհայտ ուղիներով

Այս անգամ ոչ ինտերնետային ուղիները ինձ բերեցին այս անգամ Հրազդան: Սոցիալական մեդիայի մասին իմանալու ցանկությունը Հրազդանի գրադարանում հավաքել էր ոչ միայն դպրոցականներին, այլ նաև հենց գրադարանի աշխատակիցներին:


Facebook, Twitter, Instagram, Youtube... անուններ, որոնք շատ խորթ էին դեռ 20 տարի առաջ, իսկ հիմա մենք չենք էլ պատկերացնում մեր կյանքը առանց այս անունների... սակայն ոչ բոլորն են պատկերացնում ինտերնետի ամբողջ հզորությունը:



Ինֆորմացիայի դարում ավելի մեծ խնդրի առաջ կանգնեց մարդկությունը. ինչպես գտնել այն ինֆորմացիան, որը հավաստի է: Դասընթացի ժամանակ մասնակիցները սովորեցին մի քանի հնարքներ:



 

Ոչ մի սոցիալական մեդիա չի կարող գլուխը գովալ, որ կարող է աշխատել առանց ինտերնետի, իսկ մեր թիմը ստեղծեց օֆլայն սոցիալական ցանց և յուրաքանչյուրի էջը ստացավ լիքը ծաղիկ-like: 

offline Facebook-ի գունավոր like-երը

Wednesday, October 14, 2015

Հերթական սեմինարի հայտադիմումը (Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան)

Ստորև ներկայացնում եմ հայտադիմումը.

https://docs.google.com/forms/d/1qgqbfPhpYz6arzy9nYwz4YQjf8YwoZ6Si1fInl5jtXQ/viewform

Tuesday, October 13, 2015

Ինտերնետի անհայտ կողմերը


Չարենցավանի Ամերիկյան անկյունում հոկտեմբերի 9-ին հավաքվել էին տասնյակ դպրոցականներ՝ ներկա լինելու Ստեփանավանի երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպված «Սոցիալական մեդիա» դասընթացին:
Դասընթացի ժամանակ Մանե Պապյանը ներկայացրեց ինֆորմացիայի փոխանակման էվոլյուցիան, նաև՝ ինչպես է դրա վրա ազդել ինտերնետը:
Մասնակիցները ծանոթացան հանրահայտ սոցիալական ցանցերի անհայտ կողմերին, թե ինչպես կարող են պահպանել իրենց անձնական ինֆորմացիան, ինչպես նաև գտնել անհրաժեշտ կայքերը, որտեղից կարող են գտնել ինֆորմացիա:

Դպրոցականները մեծ ոգևորություն հայտնեցին մասնակցելու հետագա այլ դասընթացներին:




ԱՐՔԱՆԵՆ ԹԱԿՈՒՄ Է ՆՈՐ ԱՄՐՈՑԻ ԴՌՆԵՐ

ԱՐՔԱՆԵՆ ԹԱԿՈՒՄ Է ՆՈՐ ԱՄՐՈՑԻ ԴՌՆԵՐ

«Երբեք մի ասա մարդկանց` ինչպես անել:
Ասա ինչ անել, և նրանք կզարմացնեն քեզ իրենց հնարամտությամբ»:
-Ջորջ Պատոն


Ստեփանավանի երիտասարդական կենտրոնը ԱՐՔԱՆԵ աղջիկների առաջնորդության և զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում նախատեսում է կազմակերպել և իրականացնել մարզային դասընթացներ 12-16 տարեկան աղջիկների և տղաների համար՝ նպատակ ունենալով ձևավորել ակտիվ՝ համայնքային փոփոխությունների պատրաստ, նախաձեռնող և իրականացնող առաջնորդ պատանիներ:
Առաջին դասընթացը տեղի ունեցավ Արմավիր մարզի Մեծամոր քաղաքում՝ «Ընտանիք և Համայնք» ՀԿ հյուրընկալ տարածում:
Դասընթացը նվիրված էր թիմային աշխատանքի և առաջնորդության հմտությունների զարգացմանը,  Զանգվածային Առցանց Բաց Դասընթացի (MOOCծանոթացմանը՝ որպես լավագույն համալսարանների ու դասախոսների մասնակցությամբ ժամանակակից առցանց ուսուցման ձև:
Թվով 21 պատանիներ ձեռք բերեցին գիտելիքներ թիմային աշխատանքի դերերի, թիմի կազմավորման ձևերի, առաջնորդության տեսակների վերաբերյալ: Ակտիվ խաղ-վարժանքների միջոցով կարողացան նույնականացնել իրենց ներկայացված դերերի հետ, ծանոթացան արդյունավետ առաջնորդի անձնային հատկանիշներին, տեղեկացվեցին հաջողակ թիմի ստեղծման սկզբունքներին: Նրանց մոտ ձևավորվեց ընդհանուր գիտելիքներ MOOC-ի՝ առցանց դասըթացներից օգտվելու հնարավորությունների վերաբերյալ:

Շնորհալակություն ենք հայտնում «Ընտանիք և Համայնք» ՀԿ աշխատակազմին՝ արդյունավետ համագործակցության և մասնակիցներին՝ հետաքրքրվածության և ակտիվ մասնակցության համար:

Հարգանքով՝
«Արքանե» աղջիկների առաջնորդության և զարգացաման ծրագրի աշխատակազմ

26 սեպտեմբերի 2015թ.




Saturday, October 3, 2015

Սեմինար Կոտայքի մարզում` Չարենցավանում

Սիրելի աղջիկներ,
Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոնը «Արքանե 2015» աղջիկների առաջնորդության և զարգացման ծրագրի շրջանակներում կազմակերպում է սեմինարներ ՀՀ մարզերում։
Ստորև բերված են հերթական սեմինարի մանրամասները․
Վայրը՝ Կոտայք, Չարենցավան, Վարչական տարածք N 6, շենք 19, Չարենցավանի հանրային գրադարան «Ամերիկյան Անկյուն»
Թեման՝ «Սոցիալական մեդիա»
Օրը՝ հոկտեմբերի 9, 2015թ.
Ժամը՝ 14։20-17:30
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 7, 2015թ., ժամը՝ 23:59
Դիմել կարող են թե՛ աղջիկները, թե՛ տղաները (նախապատվությունը կտրվի 13-18տ. դիմորդներին):
Սեմինարն ունի հետևյալ բովանդակային կառուցվածքը`
• Ամենահայտնի սոցիալական ցանցերից օգտվելու նոր գործիքներ,
• Բլոգի բացում և աշխատեցնելու գործիքներ,
• Քաղաքացիական լրագրության հնարավորությունները և հեռանկարները,
• Լուսանկարների և տեսանյութերի մշակում և տեղադրում համացանցում,
• Տեղեկատվական անվտանգություն և հեղինակային իրավունք:
• Ծանոթացում զանգվածային առցանց բաց դասընթացին
Հայտադիմումը լրացնելու համար հետևեք հղմանը՝