Monday, December 3, 2012

ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Բարև ձեզ, ես` Ամալյան եմ: 2012թ-ին GLOW ճամբարի երջանիկ մասնակիցներից մեկը: GLOW ծրագրի շրջանակներում կազմակերպված աղջիկների ամառային ճամբարի ընթացքում ես գիտելիքներ ստացա Գենդեր, Թիմային   աշխատանքներ, Թրաֆիքինգ, Առաջնորդություն, Կոնֆլիկտ թեմաներով: Քանի որ ես հաճախում եմ  նաև Վանաձորի Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի Փոքրիկ Իշխան կենտրոնում և հանդիսանում եմ պատանի առաջնորդների խմբի նախագահ` որոշեցի GLOW ամառային ճամբարում ստացած գիտելիքները փոխանցել պատանի առաջնորդներին: 2 օր շարունակ պատանի առաջնորդները ակտիվ քննարկումներ ծավալեցին վերոնշյալ թեմաների շուրջ: Յուրաքանչյուր թեմային համաապատասխան ցուցադրվեցին տեսահոլովակներ, կազմակերպվեցին խմբային աշխատանքներ: Ստացած գիտելիքները պատանի առաջնորդները կօգտագործեն իրենց կարողությունները  զարգացնելու համար: Որոշ ժամանակ անց կազմակերպեցի 2 ջրի որակների ստուգման փորձեր, մեկը` դպրոցում , իսկ մյուսը` Փոքրիկ Իշխան կենտրոնում: 2 փորձն էլ վերաբերում էին գետի պարզությունը, թթվայնությունը և ջրում առկա թթվածնի քանակը որոշելուն: Արդյունքում երկու գետերի որակն էլ նորմայի սահմանների մեջ էր: Ինձ համար ամենակարևորն այն է, որ մոտ 20 երեխաներ սովորեցին,  թե  ինչպիսի  միջոցներով կարելի է որոշել ջրի որակները և ևս  մեկ անգամ առիթ հանդիսացավ խոսել բնության  մաքրության, պահպանման  մասին: Ես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ ստացած գիտելիքներս փոխանցել իմ հասակակիցներին:
Ես շատ կցանկանամ երկրորդ անգամ ևս մասնակցել GLOW ամառային ճամբարին, կրտսեր ջոկատավարի դերում:
Բոլոր աղջիկներին խորհուրդ եմ տալիս մասնակցել GLOW ամառային ճամբարին և զգան այն հաճելի զգացումը, որը զգում է մասնակիցներից յուրաքանչյուրը ճամբարում անցկացնելիս:
Ամալյա Պետրոսյան
ք. Վանաձոր
GLOW 2012 մասնակից

No comments:

Post a Comment