Monday, December 3, 2012

Իմ գործունեությունը ԳԼՕ-ից հետո

Այս տարին հագեցած էր ինձ համար: ԳԼՕ ամառային դպրոցից հետո, հուլիս ամսին մեր համայնքի երեխաների համար աշակերտական խորհուրդը կազմակերպել էր տեղական ինքնակառավարման ճամբար: Ես ճամբարի պատասխանատուն էի: Այնտեղ նաև հնարավորություն ունեցա վարել ՏԻՄ-ի վերաբերյալ դասերը: Ճամբարը անց էր կացվում Վորլդ Վիժն կազմակերպության և ԳՈՒՄ հասարակական կազմակերպության աջակցությամբ: Նախապես կազմել ենք ծրագիր-առաջարկ, մասնակցել նրանց կողմից հայտարարված մրցույթին: Մեր ծրագիրը հավանության արժանացավ, և մենք կազմակերպեցինք ճամբարը: Նկարները կարող եք դիտել http://www.facebook.com/media/set/?set=a.209225865871156.45429.100003512321452&type=3
Օգոստոսին մասնակցել եմ Վորլդ Վիժն կազմակերպության կողմից կազմակերպած ճամբարին Ջերմուկում: Այստեղ աշխատել եմ որպես կրտսեր ջոկատավար:
Դեկտեմբերի 1-ին կազմակերպվեց Երիտասարդները հանուն ակտիվ համայնքի երիտասարդական հավաքույթ, որին մասնակցեցին համայնքի երիտասարդներ, դպրոցի բարձր դասարանի աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ: Քննարկվեցին համայնքային հիմնախնդիրներ և դրանց լուծման ուղիներ: Ստեղծվեց  երիտասարդական ակտիվ խումբ: Դրանից հետո երիտասարդներին տեղեկատվություն և որոշակի գիտելիքներ տրամադրվեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ: Ես հիմնականում վարել եմ հանդիպումը, ինչպես նաև ներկայացրել եմ ՄԻԱՎ-ի թեման:Մասնակիցներին բաժանվել են բուկլետներ,  տեղեկատվական թերթիկներ:
Հիմա Խաղաղության Կորպուսի հետ իրականացրած ծրագրի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել նոր ծրագիր: Ուզում ենք դպրոցի համար ձեռք բերել նոր գրատախտակներ: Աշխատում եմ առաջնորդության ճամբարին մասնակցած երեխաների հետ, ես և մեր ամերիկացի կամավորը փորձում ենք նրանց ակտիվ պահել, որպեսզի նրանք լավ առաջնորդներ լինեն:

Սիրով` Արմինե Գաբրիելյան
Սյունիքի մարզ,Գորիսի շրջան,Հալիձոր համայնք

 

No comments:

Post a Comment