Monday, July 1, 2013

Սկսվեց ԳԼՕ ամառային դպրոց 2013-ը



Կրկին ամառ, կրկին Ստեփանավան, կրկին ԳԼՕ ամառային դպրոց և կրկին աղջիկներ, որոնք հավաքվել են այստեղ Հայաստանի տարբեր քաղաքներից և գյուղերից` բացահայտելու մի նոր աշխարհ և ամենակարևորը` բացահայտելու ինքներն իրենց:


ԳԼՕ ամառային դպրոցը վեցերորդ անգամ բացել է իր գիրկը Հայաստանի աղջիկների համար: Այս տարի այն սկսվեց հուլիսի 1-ին` այս անգամ բացելով կրկեսի կախարդական և զվարճալի աշխարհի վարագույրները:
Եկեք փորձենք բարձրացնել այդ վարագույրը և տեսնենք, թե ինչ է թաքնված այդ շլացուցիչ գույների և լույսերի հետևում:

Եթե փորձենք ներխուժել ամառվա շոգ եղանակին հով Ստեփանավանի հանգստյան տներից մեկը, ապա կտեսնենք իսկական ամառային եռուզեռ. աշխատակիցները տեղափոխում են մահճակալները, ավելացնում են աթոռները, սեղանները, սենյակներից մեկում էլ մի քանի երիտասարդներ գետնին ջրաներկով գունավորում են կրկեսի տարբեր կենդանիների նկարներ, մի քանիսը փչում են փուչիկներ, մի քանիսն էլ փորձում են ինչ-որ պարային շարժումներ: 

 Աաաա... նրանք պարզապես ամառային դպրոցի ջոկատավարներն են, որոնք պատրաստվում են մասնակիցների գալստյանը:




 Ահա և մասնակիցները, որոնք անմիջապես «ԳԼՕ-անում» են` հագնելով մասնակցի համար այս տարի նախատեսված կարմիր շապիկները: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր փոքր խումբը, ում հետ էլ կանցնի լարախաղացի նման դժվարին և միևնույն ժամանակ կախարդիչ ուղին դեպի ինքնակատարելագործումը:




Առաջին խումբ` ԲՅՈՒՐԵՂ

Երկրորդ խումբ` FOCUS-TONUS

Երրորդ խումբ` SUN GLOW

Չորրորդ խումբ` JUMBO


  Իսկ դուք կարո՞ղ եք անձրևանոց դառնալ....




Կամ ՓԻՂ :)))

 

 Արդեն երեկո է, սակայն ամառային դպրոցում դեռ ակտիվությունը շարունակվում է. այժմ էլ nրանք բոլորը հավաքվել են խարույկի մոտ, որպեսզի նշեն դպրոցի բացման արարողությունը: Եկեք զգույշ մոտենանք նրանց և լսենք, թե ի՞նչ են խոսում: Նրանցից յուրաքանչյուրը գրում է թերթիկի վրա իր բնավորությանը խանգարող կողմերը և նետում այդ թերթիկն ամենակուլ կրակի երախը, որպեսզի հենց այդ պահին ձերբազատվի այդ ամենից` իր մոտ պահելով բնավորության միայն դրական կողմերը` շարժվեն առաջ:

No comments:

Post a Comment