Tuesday, July 2, 2013

Օր երկրորդ. ինքնաբացահայտում

Նորից եկա՞ք… Ձեզ էլ էչէ՞հետաքրքրումթե ի՞նչ են անում ԳԼՕ-ականներըԱխր մենք երեկ նրանց թողեցինք խարույկի մոտիրենց երազանքների և աստղերի մեջ պարուրված:
Իսկ այսօր առավոտից նրանք արդեն սկսել են իրենց ակտիվ առօրյան: Ի՞նչ կասեք. չփորձե՞նք զգույշորեն հետևել նրանց աշխատանքին: Յուրաքանչյուր թիմ ունի իր սենյակը, որը զարդարված է ԳԼՕ ամառային դպրոցի այս տարվա թեմային` կրկեսի գույնզգույն շնչով:
Սա առաջին օրն է ԳԼՕ-ականներից յուրաքանչյուրի համար որպես առանձին խումբ, և դեռ նրանք շատ աշխատանք ունեն դառնալու իսկական թիմ:
Իսկ դրա համար ավագ ջոկատավարները քայլ առ քայլ առաջնորդում են ԳԼՕ-ականներին դեպի թիմի ստեղծում` բացահայտելով նրանց համար մի նոր անհայտ աշխարհ, որտեղ թիմային աշխատանքի, արժեքային համակարգի, բնավորության կառուցվածքի, ինքնագնահատականի, նպատակի առաջադրման, հանդուրժողականության և էլի լիքը-լիքը քայլերով շարժվելով կարելի է հասնել թիմի ստեղծմանը և ինքդ քեզ որպես թիմի լիիրավ անդամ զգալուն:








 Այս ի՞նչ այսբերգ են նկարում, վրան էլ հայկական տարազ, շախմատ, աղ ու հաց, ավանդույթներ, մշակույթ… հետաքրքիր է, ինչի համար է… Ինչքան անհամբեր ենք, ահա և պատասխանը` դա մշակութային այսբերգի մոդելն է: Ինչպես ցանկացած մարդ, մշակույթն էլ, ժողովուրդն էլ ունի իր «բնավորության» այսբերգը, որտեղ թաքնված է մի ամբողջ անցյալ…





Լավ, թողնենք ԳԼՕ-ականներին իրենց փոքր խմբերում և դուրս գանք բակ, շրջենք մի փոքր և գուցե մեզ համար էլ բացահայտենք մեր այսբերգը… Բայց այս ինչ է, ահա մի ջոկատավար` թաքնված շենքի հետևում, տաղավարներից մեկից էլ լուռ ժպիտով մեզ ձեռքով է անում, ահա մեկն էլ է թաքված… ոչինչ չեմ հասկանում:

Վերջապես. կազմակերպիչ Սոնան բացատրեց ամեն ինչ: ԳԼՕ-ականները պետք է որոնեն գանձեր` անցնելով կրկեսային բազմապիսի հնարքների միջով: Մեր աղջիկների չորս խումբն էլ հաղթահարեցին փորձությունները` հայթայթելով բոլոր գանձերը… նրանք ավելի ուշ կզգան, որ գտել են մեկ այլ գանձ` իրենք իրենց: 



No comments:

Post a Comment