Ես Մարիամ Բարսեղյանն եմ` քաղաք
Վանաձորից: Անցյալ տարի ամառային դպրոցին մասնակցելուց հետո սկսեցի սեմինարներ կազմակերպել իմ համայնքում: Սեմինարներից վերջինը պարարվեստի մասին էր:

Մարտի 23-ին Վանաձորի հայկական
պարարվեստով զբաղվող 14-16 տարեկան աղջիկների հետ կազմակերպեցի սեմինար:
Սեմինարը ներկաների սիրած արվեստի` պարարվեստի մասին էր, բայց ոչ
հայկական, այլ լատինամերիկյան: Սկզբում ներկայացրեցի հետաքրքիր փաստեր
տարբեր լատինամերիկյան պարերի մասին, խոսեցի դրանց ստեղծման և այդ պարերի
մեջ մասնագիտացած հայտնի պարողների մասին: Այնուհետև սկսեցինք քննարկել
տարբեր պարային շարժումների իմաստը: Քննարկման ընթացքում լատինամերիկյան
պարերից անցում կատարեցինք հայկական պարերին: Հիմա էլ սկսեցինք քննարկել
մեր ազգային պարերի շարժումները: Սեմինարի վերջում ես ներկա աղջիկներ հետ
կիսվեցի իմ գիտելիքներով: Նրանց սովորեցրեցի հիմնական շարժումներ, որոնք
լատինամերիկյան պարերում շատ են օգտագործվում: Սեմինարը ըստ իս շատ
հետաքրքիր էր: Սիրով`
Մարիամ Բարսեղյան
քաղաք Վանաձոր
No comments:
Post a Comment