Friday, May 8, 2015

Սոցիալական Ներառման Երիտասարդական Գագաթնաժողով

Ողջույն ես Օֆելյան եմ ՝Վանաձոր քաղաքից: Ցանկանում եմ ներկայացնել իմ ձեռքբերման մասին: ԳԼՕ ամառային դպրոցից վերադարձա բազում գիտելիքներով և ցանկացա ևս մեկ ճամբարի հայտ լրացնել: Մասնացության համար ինձ հարկավոր էր գրել շարադրանք հաշմանդամություն ունեցող անձանց մասին: Որոշեցի գրել Տասնամյա Օգի Փուլմանի մասին, որը ծնվել էր դեմքի ահավոր շեղումներով և որն արևի տակ իր տեղն ունենալու համար պետք է ահավոր դժվարություններ հաղթահարեր: Տնային կրթություն ստանալուց հետո, արդեն հինգերորդ դասարանում ընդունվում է Մանհեթենի մասնավոր միջին դպրոցներից մեկը: Դպրոցական կյանքն իր հետ բերում է նոր տհաճություններ՝ համադասարանցիների ծաղրական վերաբերմունք, վախ ու մեկուսացում: Բայց իր բնավորության և կամքի շնորհիվ Օգիին հաջողվում է ապացուցել, որ ինքն էլ, բոլորի նման, սովորական երեխա և սովորական աշակերտ է:
Այսպիսով, մասնակցեցի Աղվերանում կազմակերպված սոցիալական ներառման թեմայով երիտասարդական գագաթնաժողովին, որը կազմակերպել էր ԱՄՆ դեսպանատան և Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեյշնլ կազմակերպությյան կողմից՝ «Կյանքը լի է հրաշքներով» ծրագրի շրջանակում: Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ է ապրում այս կամ այն տեսակի հաշմանդամբ: Ծրագրի նպատակն էր նպաստել դպրոցականների իրազեկության բարձրացմանը, ներառական կրթության մասին և ձևավորել դրական վերաբերմունք հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ: Երիտասարդ աղջիկները և տղաները ոգեշնչվել են Օգիի պատմությամբ, որն արտաքինով տարբեր է իր հասակակիցներից և պայքարում է, որ իրեն նույն կերպ վերաբերվեն, ինչպես բոլորին: Վիկտոր Փինեդան և ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա Ալեքս Բարրասսոն, ով հենց ինքը կույր է, միացան երկօրյա սեմինարին, որպեսզի օգնեն երիտասարդներին հասկանալու իրենց կարևոր դերը Հայաստանում սոցիալական ներառման համակարգը ներմուծելու համար: Նաև մեզ հյուրընկալեցին Ալեքսանդր Լ.Բարասոն, ով տնտեսական հարցերով խորհրդարանի տեղակալ էր, նաև միացավ մեզ Զարուհի Բաթոյանը, ով Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք իրավաբանական անձանց միության նախագահն էր և նաև Հույսի Կամուջ ՀԿ շահերի պաշտպանության պատասխանատու,  գլխավոր խմբագիրն է: Նրա կարծիքով մարդկության ուշադրությունն ամենակարևոր բանն է, որ մեզ միշտ շոյում է ու ջեմացնում: Նաև
մեզ հյուրընկալեց Ռուդոլֆ Զաբրոդին, Դավիթ Մարդիրոսյանը, Մհեր Զալինկանը: Քննարկումներ տեղի ունեցան դպրոցների 14-16 տարեկան ուսանողների հետ: Հաջորդ օրը գնացինք Ճգնաժամային կառավարման կենտրոն (911), որտեղ Հաշմանդամների սոցիալական ներառման ՏԿԱԻՆ բացառիկ փորձը տեսանք, իսկ այնուհետև ուղևորվեցինք դեսպանատուն:
Ես շատ ուրախ եմ, որ կարողացա մասնակցել ծրագրին: Համոցված եմ, որ երազանքներն իրականանում են այն ժամանակ, երբ դու իսկապես ցանկանաս և պայքարես նրանց համար:

Օֆելյա Սարգսյան
Ծրագրի շրջանավարտ

No comments:

Post a Comment