Thursday, November 8, 2012

Բանաստեղծություններ (Լիանա Ներսիսյան, գյուղ Լճաշեն)

Ողջյուն: Ես Լիանան եմ: 2011 թվականին մասնակցել եմ ԳԼՕ ամառային դպրոցին և անչափ ուրախ եմ դրա համար: Ամառային դպրոցում ձեռք բերած գիտելիքներս ես սեմինարների միջոցով փորձում եմ փոխանցել իմ հասակակից ընկերներին: Երեք սեմինարներ եմ կազմակերպել ՄԻԱՎ/ՁԻԱՀ, գենդեր, թրաֆիկինգ, բնապահպանություն, առողջ ապրելակերպ և ինքնաճանաչում թեմաներով: Սեմինարները կազմակերպեցի մեր գյուղի դպրոցում:

Ձեզ եմ ուղարկում բանաստեղծություններ իմ գյուղի և ԳԼՕ-ի  մասին:
Իմ Գյուղը

Իմ Հայաստանում կա չքնաղ մի լիճ,
Սևանա լիճ ենք մենք նրան կոչում,
Իսկ լճի ափին փռված է մի գյուղ:
Ապրում է խաղաղ, օջախը` միշտ շեն,

Կոչել են նրան նախկինում Պորտակ, այժմ` Լճաշեն:

ԳԼՕ
Օդի միջից մի բան բռնել,

ԳԼՕ-ի համար գրեմ:

Օդ բռնեցի, ԳԼՕ գրեցի,
ԳԼՕ-ին նվիրեցի:
Արտասանեց նա էլ ահա`
- ԳԼՕ-ից լավ բան չկա, չկա:
Լիանա Ներսիսյան
Գյուղ Լճաշեն, Գեղարքունիքի մարզ
ԳԼՕ 2011թ. մասնակից

No comments:

Post a Comment