
Ես Հայարփին եմ` 2012 GLOW ամառային դպրոցի մասնակիցներից
մեկը: Մեկը այն երջանիկներից, ովքեր բախտի բերմամբ, թե պատահմամբ համախբվել էին մի
անիրական թվացող աշխարհում: Եվ ահա ամիսներ անց այն գիտելիքները, որոնք ստացել եմ GLOW-ում, փորձում եմ մատչելի ձևով փոխանցել իմ հասակակիցներին: Մինչ դասերի սկսվելը
ես մտքում արդեն պլանավորում էի, թե ինչպես եմ անցկացնելու սեմինարը: Ուզում էի որքան
հնարավոր է շուտ փոխանցել,պատմել այդ ամենը
իմ հասակակիցներին: Առաջին սեմինարի թեման էր թրաֆիկինգը: Ես ընտրեցի այդ թեման, որովհետև
իմ կարծիքով այն առաջնային խնդիր է հատկապես աղջիկների համար: Չ՞է որ հենց ապատեղեկատվության
պատճառով են մարդիկ դառնում սպիտակ ստրկության զոհ:

Սեմինարը անցկացվել է իմ դպրոցում, մասնակցել են 10-12-րդ
դասարանի աշակերտուհիներ (մոտ 25 հոգի): Կազմակերպչական հարցերով ինձ աջակցել են մեր
դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհին և ուսմասվար-կազմակերպիչը: Առանց նրանց օգնության
դժվար թե ամեն բան հաջողությամբ պսակվեր: Սեմինարի ընթացքում համոզվեցի,որ աղջիկները
այնքան էլ անտեղյակ չեն այդ երևույթից: Ուղղակի
մանրամասն բացատրվեց տրաֆիկինգի ինչ լինելը: Սկզբում ես ներկայացրի տրաֆիկինգի պատմությունը,
տվեցի դրա ստույգ բացատրությունը: Հետո քննարկեցինք իմ ներկայացրած նյութը, ինչից հետո
էլ աղջիկներին բաժանեցի 2 կանանց պատմություն, որոնք տրաֆիկինգի զոհ էին դարձել: Ներկայացվեցին
այդ 2 պատմությունները, ես արեցի կոնկրետ հարցադրում, ու սկսվեց բուռն քննարկում աղջիկների
միջև: Բոլորը մասնակցեցին, միայն թե ժամանակն էր սուղ: Այդ ամենից հետո մենք դիտեցինք
ֆիլմ թրաֆիկինգի մասին,որը դիտել են նաև ամբողջական դասարաններով ինֆորմատիկայի ժամին:
Սեմինարից հետո մասնակիցներին հարցրի, թե արդյոք նյութը ուսուցողական էր իրենց համար:
Պատասխանն էր`միանշանակ այո: Մասնակիցները իրենց համադասարանցիներին պատմել էին այն,ինչ
լսել էին սմեինարի ընթացքում: Բանավիճել էին և իրենց դասարաններում:
Ուրախ եմ, որ սեմինարը ծառայեց իր նպատակին: Ես դա արեցի
մեծ հաճույքով, և դա կլինի շարունակական:
Հայարփի Ղազարյան
Ք. Երևան
ԳԼՕ 2012 մասնակից
No comments:
Post a Comment