ԱՐՔԱՆԵ ծրագիրը (նախկին անվանումը` ԳԼՕ) Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոնի ծրագիր է: 2008 թվականից ի վեր այս ամենամյա ծրագիրը հնարավորություն է ընձեռնում 13-ից 16 տարեկան հայ աղջիկներին զարգացնել իրենց առաջնորդության հմտությունները:
Արքանեն հայոց թագուհի էր` Վանի թագավորության թագավոր Արամեի կինը (մթա 859-844թթ):
Thursday, November 8, 2012
Սեմինար թրաֆիկինգի մասին Մալիշկա գյուղում
Ես ԳԼՕ ամառային դպրոցից
վերադարձա շատ գիտելիքներով և որոշեցի սեմինարներ կազմակերպել իմ հասակակիցների համար`
փոխանցելով այն գիտելիքները, որ ստացել էի ամառային դպրոցի ժամանակ: Սեմինարը կազմակերպեցի
Մալիշկա գյուղի թիվ 2 դպրոցում: Մեր դպրոցն ունի 195աշակերտներ: Սեմինարին մասնակցեցին 7-12-րդ դասարանների
աշակերտները: Թեման թրաֆիկինգն էր: Մասնակիցների համար սա նոր թեմա էր և շատերը չգիտեին,
թե ինչ է թրագիկինգը: Սեմինարի ժամանակ պատմեցի, թե ինչ է թրաֆիկինգը, թրաֆիկինգի տեսակների
և ձևերի մասին, թրաֆիկինգի ենթարկվող խոցելի խմբերի մասին: Նկարագրեցի, թե երբ է այն
Հայաստանում հայտ եկել, որպես երևույթ և երբ է իշխանությունների ուշադրությանն արժանացել:
Սեմինարից վերջում հարցերով ամփոփեցինք և գնահատեցինք սեմինարը:
No comments:
Post a Comment