Բարև: Ես Լիանան եմ
մասնակցել եմ ԳԼՕ 2011թ. ամառային դպրոցին: Վերադառնալով մեր գյուղ հասկացե, թե որքան
գիտելիքներ եմ ձեռք բերել և սեմինարների միջոցով փորձեցի գիտելիքներս փոխանցել իմ ընկերներին
և տարեկիցներին: Ամառային դպրոցում ստացած գիտելիքները ինձ օգնեցին, որ հասկանամ, թե
որքան շատ բնապահպանական խնդիրներ ունենք մեր գյուղում` Մալիշկայում և զգացի, որ ես
էլ կարող եմ իմ ավանդն ու ներդրումն ունենալ այս խնդիրները վեր հանելու և գուցե լուծելու
հարցում: Հավաքեցի իմ ընկերներին և միասին տասնյակ ծառեր տնկեցինք գյուղի տարածում:
Սիրով ձեզ եմ ուղարկում մի պատմություն, որը իմ ԳԼՕ ծրագրի մասնակցությանն է վերաբերում:
Երբ աղջիկը տուն է
վերադառնում, հասկանում է, թե ինչքան գիտելիքներ է ստացել և սկսում իր գիտելիքները
փոխանցել իր ընկերներին և ուզում է ամեն գնով հաջորդ տարի նորից գնալ հրաշքների աշխարհ,
որպեսզի ԳԼՕ հեքիաթը կրկին ապրի ու նորանոր ընկերներ ձեռք բերի:
Սիրով ձեզ եմ ուղարկում մի պատմություն, որը իմ ԳԼՕ ծրագրի մասնակցությանն է վերաբերում:
ԳԼՕ հեքիաթը
Լինում է, չի լինում
մի աղջիկ է լինում: Նա շատ անբախտ է լինում և ոչ ոք չի ցանկանում շփվել նրա հետ: Աղջիկը
ինքնամփոփ է դառնում և անտարբերությամբ լցվում ամեն ինչի հանդեպ:
Օրերից մի օր նա ստանում
է մի ծրար, բացում է ու տեսնում, որ ուղեգիր է ստացել դեպի հրաշքների աշխարհ: Նրա մեջ
հույսի շող է արթնանում: Նա երկար մտորումներից հետո գնում է ԳԼՕ աշխարհ և այնտեղ հանդիպում
թագուհի Լիլիթին, արքայադստրեր Ջոսլինին, Ամանդային, Մանեին, Մեգիին, Մելինեին, Սոնային,
Շեյնային, Ռոբինին, Ջուլիային և արքայազն Չադին: Ծանոթանալով նրանց հետ` նա հասկանում
է, որ կյանքն այնքան էլ վատը չէր, ինչպես ինքն էր կարծել: Աղջիկը ծանոթանում է մյուս 43 աղջիկների հետ, որոնք
հետագայում քույրեր են դառնում, իսկ խորհրդականներ Աննան, Անին, Թինան ու Վարդուշիկը
նրանց ճիշտ խորհուրդներ են տալիս ու օգնության ձեռք մեկնում:
Լիանա Ասլանյան
Գյուղ Մալիշկա
15 տարեկան
ԳԼՕ 2011թ. մասնակից
No comments:
Post a Comment