Tuesday, July 2, 2013

Օր երկրորդ. ինքնաբացահայտում

Նորից եկա՞ք… Ձեզ էլ էչէ՞հետաքրքրումթե ի՞նչ են անում ԳԼՕ-ականներըԱխր մենք երեկ նրանց թողեցինք խարույկի մոտիրենց երազանքների և աստղերի մեջ պարուրված:
Իսկ այսօր առավոտից նրանք արդեն սկսել են իրենց ակտիվ առօրյան: Ի՞նչ կասեք. չփորձե՞նք զգույշորեն հետևել նրանց աշխատանքին: Յուրաքանչյուր թիմ ունի իր սենյակը, որը զարդարված է ԳԼՕ ամառային դպրոցի այս տարվա թեմային` կրկեսի գույնզգույն շնչով:
Սա առաջին օրն է ԳԼՕ-ականներից յուրաքանչյուրի համար որպես առանձին խումբ, և դեռ նրանք շատ աշխատանք ունեն դառնալու իսկական թիմ:
Իսկ դրա համար ավագ ջոկատավարները քայլ առ քայլ առաջնորդում են ԳԼՕ-ականներին դեպի թիմի ստեղծում` բացահայտելով նրանց համար մի նոր անհայտ աշխարհ, որտեղ թիմային աշխատանքի, արժեքային համակարգի, բնավորության կառուցվածքի, ինքնագնահատականի, նպատակի առաջադրման, հանդուրժողականության և էլի լիքը-լիքը քայլերով շարժվելով կարելի է հասնել թիմի ստեղծմանը և ինքդ քեզ որպես թիմի լիիրավ անդամ զգալուն:








 Այս ի՞նչ այսբերգ են նկարում, վրան էլ հայկական տարազ, շախմատ, աղ ու հաց, ավանդույթներ, մշակույթ… հետաքրքիր է, ինչի համար է… Ինչքան անհամբեր ենք, ահա և պատասխանը` դա մշակութային այսբերգի մոդելն է: Ինչպես ցանկացած մարդ, մշակույթն էլ, ժողովուրդն էլ ունի իր «բնավորության» այսբերգը, որտեղ թաքնված է մի ամբողջ անցյալ…





Լավ, թողնենք ԳԼՕ-ականներին իրենց փոքր խմբերում և դուրս գանք բակ, շրջենք մի փոքր և գուցե մեզ համար էլ բացահայտենք մեր այսբերգը… Բայց այս ինչ է, ահա մի ջոկատավար` թաքնված շենքի հետևում, տաղավարներից մեկից էլ լուռ ժպիտով մեզ ձեռքով է անում, ահա մեկն էլ է թաքված… ոչինչ չեմ հասկանում:

Վերջապես. կազմակերպիչ Սոնան բացատրեց ամեն ինչ: ԳԼՕ-ականները պետք է որոնեն գանձեր` անցնելով կրկեսային բազմապիսի հնարքների միջով: Մեր աղջիկների չորս խումբն էլ հաղթահարեցին փորձությունները` հայթայթելով բոլոր գանձերը… նրանք ավելի ուշ կզգան, որ գտել են մեկ այլ գանձ` իրենք իրենց: 



Monday, July 1, 2013

Սկսվեց ԳԼՕ ամառային դպրոց 2013-ը



Կրկին ամառ, կրկին Ստեփանավան, կրկին ԳԼՕ ամառային դպրոց և կրկին աղջիկներ, որոնք հավաքվել են այստեղ Հայաստանի տարբեր քաղաքներից և գյուղերից` բացահայտելու մի նոր աշխարհ և ամենակարևորը` բացահայտելու ինքներն իրենց:


ԳԼՕ ամառային դպրոցը վեցերորդ անգամ բացել է իր գիրկը Հայաստանի աղջիկների համար: Այս տարի այն սկսվեց հուլիսի 1-ին` այս անգամ բացելով կրկեսի կախարդական և զվարճալի աշխարհի վարագույրները:
Եկեք փորձենք բարձրացնել այդ վարագույրը և տեսնենք, թե ինչ է թաքնված այդ շլացուցիչ գույների և լույսերի հետևում:

Եթե փորձենք ներխուժել ամառվա շոգ եղանակին հով Ստեփանավանի հանգստյան տներից մեկը, ապա կտեսնենք իսկական ամառային եռուզեռ. աշխատակիցները տեղափոխում են մահճակալները, ավելացնում են աթոռները, սեղանները, սենյակներից մեկում էլ մի քանի երիտասարդներ գետնին ջրաներկով գունավորում են կրկեսի տարբեր կենդանիների նկարներ, մի քանիսը փչում են փուչիկներ, մի քանիսն էլ փորձում են ինչ-որ պարային շարժումներ: 

 Աաաա... նրանք պարզապես ամառային դպրոցի ջոկատավարներն են, որոնք պատրաստվում են մասնակիցների գալստյանը:




 Ահա և մասնակիցները, որոնք անմիջապես «ԳԼՕ-անում» են` հագնելով մասնակցի համար այս տարի նախատեսված կարմիր շապիկները: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր փոքր խումբը, ում հետ էլ կանցնի լարախաղացի նման դժվարին և միևնույն ժամանակ կախարդիչ ուղին դեպի ինքնակատարելագործումը:




Առաջին խումբ` ԲՅՈՒՐԵՂ

Երկրորդ խումբ` FOCUS-TONUS

Երրորդ խումբ` SUN GLOW

Չորրորդ խումբ` JUMBO


  Իսկ դուք կարո՞ղ եք անձրևանոց դառնալ....




Կամ ՓԻՂ :)))

 

 Արդեն երեկո է, սակայն ամառային դպրոցում դեռ ակտիվությունը շարունակվում է. այժմ էլ nրանք բոլորը հավաքվել են խարույկի մոտ, որպեսզի նշեն դպրոցի բացման արարողությունը: Եկեք զգույշ մոտենանք նրանց և լսենք, թե ի՞նչ են խոսում: Նրանցից յուրաքանչյուրը գրում է թերթիկի վրա իր բնավորությանը խանգարող կողմերը և նետում այդ թերթիկն ամենակուլ կրակի երախը, որպեսզի հենց այդ պահին ձերբազատվի այդ ամենից` իր մոտ պահելով բնավորության միայն դրական կողմերը` շարժվեն առաջ:

Sunday, June 2, 2013

Միջոցառումներ երեխաների պաշտպանության օրվան նվիրված

Ողջույն: Այսօր հունիսի 1-ն է` երեխաների պաշտպանության և մեր` երեխաներիս ամենասիրելի օրը տարվա մեջ: 1950թ. այս օրը Ժնևում տեղի ունեցավ կոնֆերանս, որի ընթացքում կայացվեց որոշում`երեխաների համար բարեկեցիկ կյանք ապահովելու վերաբերյալ, և սկսած հաջորդ տարվանից հունիսի 1-ը նշվեց որպես երեխաների պաշտպանության միջազգային տոն: Այս օրը երեխաները լինում են թե' ծնողների, և թե' հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: Երեխաները անտարբերության չմատնվեցին նաև մեր կողմից: Ես և Այգեձորում երեխաների շահերի պաշտպանը կազմակերպեցինք մի այնպիսի միջոցառում, որի ընթացքում երեխաները կարող էին անել այն ամենը, ինչը սովորաբար նրանց դուր է գալիս` նկարել, աշխատել գունավոր թղթերով, խաղալ, պարել և այլն: Միջոցառումն ուներ «Լույսը բոլորինն է» խորագիրը և «Պաշտպանենք երեխաներին տարին ոչ' մեկ օր» կարգախոսը: Միջոցառումը տեղի ունեցավ գյուղի մշակույթի տանը, որին մասնակցում էին հաշմանդամ և ոչ հաշմանդամ տարբեր տարիքի երեխաներ: Սկզբում նրանց պատմեցինք Երեխաների պաշտպանության միջազգային օրվա պատմությանը, ապա նրանց տրվեց ընտրություն `անել այն, ինչ ցանկանում են: Երեխաները մեծ բավականություն ստացան անցկացրած ժամանակից:
Կցանկանայի,որ երեխաները հիշվեին տարվա մեջ ոչ թե մեկ, այլ 365 օր: Խոսքս այլ այն երեխաների մասին է, որոնք այդ պաշտպանության կարիքն ունեն, չունեն տուն, ընտանիք, ծնողներ...:
Երջանկություն բոլորիս, չէ որ մենք բոլորս երեխաներ ենք. նույնիսկ մեծերը երեխաներ են` իրենց ծնողների համար:
Շնորհավորում եմ բոլոր նրանց տոնը, որոնք իրենց դեռ երեխա են համարում:

Ծովինար Սաֆարյան
ԳԼՕ 2012 շրջանավարտ

Tuesday, May 28, 2013

Սեմինարներ Տավուշում

Ողջույն: Դարձյալ ես եմ`Ծովինարը Տավուշի մարզի Այգեձոր գյուղից: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի սեմինարներ եմ կազմակեպել մեր համայնքում:
Առաջին սեմինարների ընթացքում խոսեցինք գենդերային խնդիրների, արժեքային համակարգի, ազգային ինքնագիտակցության մասին:Աղջիկների հետ զրույցը ունեցավ անսպասելի, բայց ցանկալի արդյունք տվեց: Ես փորձեցի աղջիկներին հաղորդել գենդերային հավասարության գաղափարը: Ասեմ, որ աղջիկները բավականին հասուն մտածելակերպ ունեին: Նրանք ներկայացնում էին կնոջ և տղամարդու դերերը ընտանիքում: Արժեքային համակարգի վերաբերյալ զրույցը նույնպես հետաքրքիր անցավ: Բոլոր աղջիկները կարևորում էին ընտանիքը և ընտանիքի դերը: Խոսեցինք նաև հայեցի լինելու և հայկական ինքնության մասին:  
Մայիսի 27-ին մեր համայնքում երեխաների իրավունքների պաշտպանի օգնությամբ կազմակերպեցի հաջորդ սեմինարը: Քանի որ մասնակցող աղջիկները անցյալ սեմինարներին չէին մասնակցել, ցանկացան, որ խոսենք նրանցում արծարծված թեմաների մասին: Խոսեցինք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի,առողջ սննդի և հիգիենայի մասին: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը ներկայացնելուց հետո «Բաժակների զրնգոց» խաղով փորձեցինք հասկանալ, թե ինչպես է տարածվում այն: Հիվանդության հետ կապված նորություն էր այն, որ գոյություն ունի դեղամիջոց, որով կարելի է պայքարել դրա դեմ և հատկապես այն, որ այն ստեղծել են հայերը: Ինձ ուրախացնում է այն փաստը, որ նրանք բավականին լայնախոհ են`զերծ կարծրատիպերից, և նրանց համար հիվանդը հիվանդ է` անկախ հիվանդության տեսակից, և փոխանցման ուղիներից: Հետո խոսեցինք առողջ սննդին: Թղթերի վրա գրեցինք մոտ 35 անուն սննդամթերք,և դրանք դասակարգեցինք` ըստ դրանց առողջարար լինելուն: Հիգիենայի մասին խոսեցինք հարց ու պատասխանի միջոցով:
Այսօր`մայիսի 28-ին դարձյալ կազմակերպեցի սեմինար «Հույսի կամուրջ» ՀԿ-ի տրամադրած սենյակում`երեխաների պաշտպանի օգնությամբ: Այսօրվա սեմինարի ընթացքում անդրադարձանք թրաֆիքինգին, նպատակների իրագործմանը, ինքնագնահատմանը և առաջնորդությանը: Սկզբում խոսեցինք թրաֆիքինգի մասին, ապա աղջիկներին ներկայացվեցին գործողություններ, որոնցով կարելի էր խուսափել թրաֆիքինգի զոհը դառնալուց: Ապա խոսելով մյուս երեք թեմաներից` փորձեցինք դրանց միջև կապ ստեղծել: Վերջին երեք թեմաներից խոսեցինք զրույցների, հարց ու պատասխանի և հոգեբանական հարցաշարերի օգնությամբ:
 
Ծովինար Սաֆարյան
Տավուշի մարզի, գյուղ Այգեձոր
ԳԼՕ 2012 շրջանավարտ

Saturday, May 25, 2013

Քննարկումներ Մյասնիկյան դպրոցում


Թրաֆիքինգ և Առաջնորդություն թեմաները
քննարկվեցին Մյասնիկյանի դպրոցում
Ինձ` Անահիտ Հովհաննեսի Գասպարյանիս բախտ վիճակվեց մասնակցել 2012 թվականի ԳԼՕ ամառային դպրոցին: ԳԼՕ-ի ժամանակ բազում թեմաներ էին արծարծվում, ես փորձում էի յուրաքանչյուր թեմա հասկանալ յուրովի և օգուտ քաղել: Մեկ շաբաթվա ընթացքում ես իմ մեջ շատ փոփոխություններ նկատեցի. փոխվեց` մտածելակերպս, վարվելակերպս և մարդկանց հետ շփվելու կարողություններս: Ձեռք բերելով բազում հմտություններ բոլոր թեմաների վերաբերյալ որոշեցի դասընթաց կազմակերպել, Մյասնիկյանի միջնակարգ դպրոցի`  իմ հասակակից աղջիկների հետ` Թրաֆիքինգ և Առաջնորդություն թեմաներով: Նրանք իմանալով թեմաների բովանդակությունը անմիջապես համաձայնվեցին մասնակցել: Նշեմ նաև, որ Թրաֆիքինգ թեման ավելի շատ է հետաքրքրում իմ հասակակից աղջիկներին, յուրաքանչյուր զրույց այդ թեմայի շուրջ ունի կարևոր նշանակություն մարդու կյանքի ճիշտ կազմակերպման համար: Այս ծրագիրը իրականացնելու շրջանակում ինձ օգնել է մեր դպրոցի քիմիայի ուսուցչուհին` տրամադրել է դասարանը, որը հագեցած է ժամանակակից համակարգչային տեխնիկայով, օգնել է ինձ կազմակերպչական հարցերում և ամենակարևորը հավանություն է տվել իմ նախաձեռնությանը և ինձ հանդիպող բոլոր դժվարությունները քննարկել ենք միասին:
Դիտելով ֆիլմ` թրաֆիքինգի մասին, այնուհետև կատարեցինք քննարկում: Յուրաքանչյուրն ուներ իր ուրույն կարծիքը, որը հեշտացնում էր իմ աշխատանքը, քանի որ չհասկանալի հարցերը պարզ էր լինում ինձ և ես կարողանում էի միանգամից կողմնորոշվել, փոխանցել նրանց իմ ստացած գիտելիքները: Քննարկումն ընթանում էր բուռն, որն էլ պատճառ դարձավ, որպեսզի դժվարությունները լինեն հաղթահարելի:
Առաջնորդություն թեմայով կազմակերպված խաղերից ես հասկացա, որ յուրաքանչյուր թիմ պիտի ունենա առաջնորդ, որն էլ պիտի օժտված լինի խելացիությամբ, համբերատարու­թյամբ, համերաշխությամբ և ամենակարևորը արագ կողմնորոշվելու կարողությամբ:
Ես հասկացել եմ, որ ամեն ծրագիր իրականացնելու ճանապարհին էլ կհանդիպես դժվարությունների, սակայն հարկավոր է չընկճվել և գլուխը բարձր ու խելացիորեն սլանալ դեպի ծրագրի իրականացում: Հաստատ գիտեմ, եթե չկան դժվարություններ ուրեմն չկա նյութի ընկալում և հասկացում: Ցանկությունս և խնդրանքս այն է, որ ԳԼՕ ամառային դպրոցի մասնակից բոլոր աղջիկները իրենց ստացած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները փոխանցեն իրենց հասակակիցներին:
Շնորհակալություն ԳԼՕ ամառային դպրոցի կազմակերպիչներին:
Հարգանքներով Անահիտ Գասպարյան:   

Saturday, May 18, 2013

Դասընթացներ Ակունք գյուղում

Գենդեր. 2012թ. հունիսին ինձ բախտ վիճակվեց մասնակցել GLOW ամառային դպրոցին, որտեղ ես ստացա նոր գիտելիքներ, ձեռք բերեցի նոր ընկերներ: GLOW-ից հետո իմ մեջ կրկնապատկվեց սեմինարներ կազմակերպելու ցանկությունը, ու ես որոշեցի մեր դպրոցում գենդերային խնդիրների մասին սեմինար կազմակերպել: Նախքան սեմինար կազմակերպելը, մասնակիցներին տրվեց հանձնարարություն, որ նրանք տարբեր տեղեկատվական աղբյուրներից հավաքեն տեղեկություններ գենդերի վերաբերյալ,կցեցին մեր դպրոցի 5-10-րդ դասարանների աշակերտները` թվով 30-ը: Ինձ համար շատ հաճելի էր դասընթացավարի դերում գտնվելը, որում ինձ օգնեցին GLOW-ում ջոկատավարներից ստացած հմտությունները: Սկզբում պատանիները ներկայացրին իրենց հավաքած տեղեկությունները, արտահայտեցին իրենց մտքերն ու մտահոգությունները, ինչպես նաև ներկայացրեցին գենդերային հարցերին առնչվող խնդիրների լուծման տարբերակ
ներ: Բուռն քննարկմանը հաջորդեց ամրացված բուկլետների ճիշտ տեղաբաշխումը, որոնց վրա գրված էին տարբեր մասնագիտություններ: Մեծ ոգևորվածությամբ մասնակիցները քննարկում էին, թե որ մասնագիտությամբ, որ սեռի ներկայացուցիչը պետք է աշխատի և վերջում եկանք այն եզրահանգման, որ անհավասարությունը լարված ու պառակտված հարաբերությունների պատճառ է դառնում, մինչդեռ հավասար, միահամուռ ջանքերով կատարվող աշխատանքը խթանում և նպաստում է հասարակական կյանքի զարգացմանը:

Բնապահպանություն. Բնապահպանական ծրագրին հավաքվել էին գենդերային խնդիրների մասին կազմակերպված սեմինարին մասնակցած նույն աշակերտները: Բաժանվելով երկու խմբի` մաքրեցինք դպրոցի բակը: Երբ աղբահավաքն ավարտվեց, մասնակիցներին բաժանվեցին ցուցանակներ: Դասընթացի ժամանակ մասնակիցները շատ ակտիվ էին: Հետաքրքիր ու բովանդակալից դասընթաց էր, որն իր մեջ ներառում էր բազմապիսի խաղեր: Բոլորի հավանությանն արժանացավ մեր կատարած գործը և շնորհակալություն հայտնեցին մեզ մեր քրտնաջան աշխատանքի համար:

Անորեքսիա. Հերթական անգամ Ակունք գյուղում տեղի ունեցավ սեմինար` նվիրված անորեքսիա երևույթին: Վերջինս, հատկապես վերջին ժամանակներում, շատ է զբաղեցնում հասարակության տարբեր շերտերին: Սեմինարին մասնակցում էին մի քանի սերնդի ներկայացուցիչներ, ովքեր բերում էին իրենց փաստարկումները անորեքսիայի դրական, եթե կարելի է այդպես ասել, բացասական կողմերի վերաբերյալ: Ծանրակշիռ մաս էին կազմում այն ժխտող կարծիքները: Ի վերջո` սեմինարն ավարտեցինք ընդհանուր համագումարի եկած. ապրել ճիշտ, ճիշտ ապրելակերպով` «որդեգրելով առողջ մարմնում, առողջ հոգի» կարգախոսը:



Գենուշիկ Ավագյան
Գյուղ Ակունք, Գեղարքունիքի մարզ
ԳԼՕ 2012 շրջանավարտ

Monday, May 13, 2013

Նորություններ Այգեձորից


Ողջույն բոլորին: Ես Սաֆարյան Ծովինարն եմ` Տավուշի մարզի Այգեձոր գյուղից:2012թ.-ին լրացրի ԳԼՕ ամառային դպրոցին մասնակցելու հայտը մեր գյուղից երկու աղջիկների հետ միասին: Ընտրական փուլը անցա ես և տարօրինակ զգացում ունեի՝ պարտքի զգացում մյուս երկու աղջիկների և իմ այլ տարեկիցների հանդեպ որոնք նման հնարավորություն և փորձառություն չէին ստացել: Երբ ԳԼՕ ամառային դպրոցում խոսեցինք հասակակցի կրթության մասին, ես արդեն որոշեցի, որ գյուղ վերադարձից հետո սեմինարներ կկազմակերպեմ և կտարածեմ իմ ստացած գիտելիքները:
Սեմինարներ կատչելի մասնակից աղջիկների համար: Նկարներում ներկայացված են երեք սեմինարները, որոնք կազմակերպել էի 2012 թվականին: Ուսումնական տարվա ավարտից հետո պլանավորում եմ կազմակերպել ևս մի քանի սեմինարներ և նաև բնապահպանական միջոցառումներ:  




Հետևեք ԳԼՕ բլոգին: Առայժմ: