Wednesday, January 18, 2012

ԳԼՕ 2011 ամառային դպրոց

ԳԼՕ 2011 ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

2011 թվականին GLOW ամառային դպրոցը տեղի ունեցավ հուլիսի 6-ից 12-ը Ստեփանավան քաղաքում: Մասնակցեցին 44 աղջիկներ Հայաստանի բոլոր մարզերից, որոնք ընտրվել էին ավելի քան 350 դիմորդներից: Նրանց միացան չորս կրտսեր ջոկատավարներ, որոնք GLOW 2010-ի մասնակիցներ էին և աչքի էին ընկել իրենց կազմակերպվածությամբ, նախաձեռնությամբ և առաջնորդության պոտենցիալով: Ամառային դպրոցի ընթացքում 12-16 տարեկանմասնակիցները ոչ միայն ծանոթություն հաստատեցին իրենց հասակակիցների հետ, այլև խորացրեցին իրենց գիտել իքները բազմաթիվ թեմաներում, ինչպիսիք են ինքնաճանաչում, մարդու իրավունքներ, առաջնորդություն,սեռական դաստիրակություն, թրաֆիկինգ, գենդերային հավասարություն և այլն: Կազմակերպվեցին մի շարք հանդիպումներ, ժամանցային ծրագրեր, ուսուցողական խաղեր, որոնց նպատակն էր մասնակիցներին տալ ճշգրիտ գիտելիքներ և տեղեկատվություններ ծրագրի թեմաների վերաբերյալ, ինչպես նաև անց կացնել անմոռանալի և հագեցած օրեր:


"Ամառային դպրոցի թեմաներից ինձ ամենից շատ դուր են եկել մարդու իրավունքներ և գենդեր թեմաները, քանի որ արդիական խնդիրներ են մեր հասարակության համար:"

"Թրաֆիքինգ նշանակում է մարդու առևտուր: Ես ուզում եմ կազմակերպել սեմինարներ, որպեսզի կանխենք թրաֆիքինգը և օգնենք զոհերին:"

"ԳԼՕ-ի թեմաները արդիական են և ինձ շատ հետաքրքիր էր նոր տեղեկատվություն և գիտելիքներ ձեռք բերել:"

"Մինչ ԳԼՕ-ին մասնակցելը ես գրեթե ոչինչ չգիտեի սեռական դաստիարակության և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին:"

"Ինձ շատ է դուր եկել մարդու իրավունքներ թեման, քանի որ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է իմանա, թե որոնք են իր իրավունքները:"

"Շատ շնորհակալ են, ես զգում եմ, որ շատ եմ փոխվել: Իմ ես-ը ավելի ինքնավստահ ու հարգալից դարձավ: Ես սովորեցի լսել ուրիշներին ու ինքս ինձ:"

 "ԳԼՕ ամառային դպրոցը ամենալավ վայրն է, որտեղ ես երբևէ եղել եմ:"

"Ես զարմացած եմ, որ այսպիսի հարցերի շուրջ կարծիքներ ենք քննարկումԳԼՕ - դու ես մեր գիտելիքների աղբյուրը:"

"Ինձ թվում է, որ բոլորն էլ պիտի սեմինարներ կազմակերպեն, թռուցիկներ բաժանեն, քանի որ ում բախտ չի վիճակվել մասնակցել ճամբարին, նրանք էլ պետք է գիտելիքներ ստանան:"








No comments:

Post a Comment