Wednesday, January 18, 2012

Ինչպես ԳԼՕ-ն վերափոխեց ինձ

Ինչպես ԳԼՕ-ն վերափոխեց ինձ

Քնարիկ Խաչատրյան
Սյունիքի մարզ, գյուզ Լեհվազ
GLOW 2010
GLOW աղջիկների առաջնորդության և զարգացման ծրագրի շրջանակներում կազմակերպված ամառային դպրոցը խոր հետք է թողել իմ անձի զարգացման և կայացման գործում: Ամառային դպրոցի պարապմունքների շնորհիվ զարգացան իմ հմտությունները թիմային աշխատանքում, մեզ տրամադրված տեղեկատվության միջոցով, մենք հիմնավոր գիտելիքներ ստացանք առողջ ապրելակերպի, գենդերային հարցերի, ինքնաճանաչման, մարդու իրավունքների, կարիերայի զարգացման, ստեղծագործ մտքի զարգացման, թրաֆիքինգի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին: GLOW-ի շրջանակներում ես ինձ համար հայտնաբերեցի այնպիսի գաղափարներ, գիտելիքներ ու թեմաներ, որոնց մասին ես մինչ այդ գրեթե անտեղյակ էի: Մենք զարգացրեցինք մեր գիտելիքները թիմային աշխատանքում, մեզ տրամադրվեց տեղեկատվություն առողջ ապրելակերպի, գենդերային հարցերի, ինքնաճանաչման, մարդու իրավունքների, կարիերայի զարգացման, ստեղծագործ մտքի ձևավորման, թրաֆիքինգի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին: GLOW-ից հետո ընդլայնվեց իմ մտահորիզոնը, ես նոր գիտելիքներ ստացա, շատ թեմաների մասին արժանահավատ տեղեկատվություն ստացա:

GLOW-ն մեծ ազդեցություն գործեց իմ անձի զարգացման գործում, ես իմ մեջ բացահայտեցի նոր ընդունակություններ, հմտություններ և նախասիրություններ: GLOW ծրագիրը օգնեց իմ բնավորության գծերի ձևավորման հարցում: Ես դարձա ավելի հետաքրքրասեր, նպատակասլաց և խորապես գիտակցեցի, որ ուժեղ բնավորության և կայուն գիտելիքների շնորհիվ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ևս կարող են կյանքում գտնել իրենց տեղը, զարգացնել իրենց կարիերան և հասարակության արժանի քաղաքացի դառնալ: Պետք է խոստովանեմ, որ GLOW-ն որոշակիորեն վերափոխեց իմ աշխարհայացքը: Կազմակերպված տարբեր բնույթի պարապմունքները, մարդու իրավունքների և երեխաների իրավունքների մասին տեղեկատվությունը, տարաբնույթ էքսկուրսիաները, տաղանդի երեկոները, կինոդիտումները ոչ միայն հետաքրքիր և իմաստալից առօրյա ապահովեցին, այլ նաև նոր գիտելիքների աղբյուր հանդիսացան: Ես իմացա մինչ այդ ինձ համար անծանոթ հասկացությունների բացատրությունը, նոր հմտություններ և կարողություններ ձևավորվեցին իմ աշխարհայացքում:

Պետք է նաև նշել, որ GLOW-ն ընդլայնեց իմ հնարավորությունները, GLOW-ն ինձ հնարավորություն տվեց հասկանալու, որ պետք է վստահել սեփական ուժերին, երբեք չբավարարվել իմացածով, միշտ ձգտել հասնել առավելագույնին: GLOW-ն ընդլայնեց իմ հնարավորությունները այն առումով, որ ես իմ մեջ հայտնաբերեցի նոր որակներ, բնավորությանս դեռևս չբացահայտված կողմեր, նաև կարողացա տեսնել իմ թերությունները և թույլ կողմերը: GLOW-ն օգնեց ինձ մասնագիտական կողմնորոշման հարցում: Անգլերենի դասերը խորացրեցին իմ գիտելիքները այդ օտար լեզվի մասին, որի արդյունքում ինձ մոտ ցանկություն առաջացավ դառնալ անգլերեն լեզվի թարգմանչուհի` խոր գիտելիքներով: Դրան զուգահեռ ես ծրագրում եմ նաև լավ տիրապետել համակարգչին, որպեսզի իմ մասնագիտական կարողությունները աստիճանաբար զարգանան:

Մեծ կարևորություն ուներ GLOW-ի մյուս մասնակիցների հետ շփումը ինձ համար: Ես ձեռք բերեցի նոր ընկերուհիներ, որոնց հետ կապը մինչ այժմ շարունակվում է: Մենք հաճախ հեռախոսով պատմում ենք իրար մեր ուսումնական ձեռքբերումների, նախասիրությունների մասին: Շփումը մյուս մասնակիցների հետ օգնեցին ինձ գնահատել ընկերության դերն ու նշանակությունը, հավատարիմ լինել ընկերուհիներին և վերջապել այդ շփումը ընդլայնեց իմ մտահորիզոնը: GLOW-ից առաջ ես այլ էի, քան հիմա: GLOW-ի շնորհիվ ես դարձա ավելի ընկերասեր, համեստ ու հանդուրժող: Ես կարողացա իմ հասակակիցների մեջ տեսնել նրանց լավագույն կողմերը և դրանցից որոշները ընդօրինակել:

Կազմակերպված էքսկուրսիաների շնորհիվ ես այցելեցի Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանները, ես եղա Գառնիի հեթանոսական տաճարում, վայեցեցի մեր հայրենիքի գեղատեսիլ բնության հրաշքներն ու գեղեցկությունները: GLOW-ի շրջանակներում ես ձեռք բերեցի նոր ընկերուհիներ, ստացա խոր գիտելիքներ տարբեր գաղափարների և թեմաների մասին: GLOW-ն ինձ հնարավորություն տվեց գիտակցելու, որ հեռավոր մարզում ծնված, կրթություն ստացած թույլ սեռի ներկայացուցիչը ևս կարող է զարգացնել իր հմտությունները թիմային աշխատանքում և առաջնորդության մեջ, ապագայում դառնալ հմուտ և բանիմաց մասնագետ, հետագայում զարգացնել կարիերա, ձևավորել ստեղծագործական մտքի դրսևորումները: GLOW-ի շրջանակներում կայացած դասերը խոր հետք թողեցին ինձ վրա, ես հասունացա, իմ մեջ բացահայտեցի նոր հատկանիշներ և շփվեցի իմ հասակակիցների հետ, որոնք բնակվում էին Հայաստանի տարբեր մարզերում:

No comments:

Post a Comment