Wednesday, January 18, 2012

Հասակակցի կրթություն

ՀԱՍԱԿԱԿՑԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Հասակակցի կրթության նպատակն է ամառային դպրոցի մասնակից աղջիկների գիտելիքների և փորձի փոխանցումը իրենց հասակակիցներին: Իրենց քաղաքներում ու գյուղերում աղջիկները կազմակերպում են սեմինարներ և միջոցառումներ:

Լիլիթ Գրիգորյան
Տավուշի մարզ, քաղաք Նոյեմբերյան
սեմինարներ Նոյեմբերյան քաղաքում
Լիլիթ Գրիգորյան և Անի Գուլքանյան
Ողջույն:Մենք GLOW ճամբարից վերադարձանք գիտելիքների մեծ պաշարով, որոնք օգտագործեցինք մեր համայնքում: Ձեռք բերած գիտելիքները մեր հասակակիցներին փոխանցելու համար կազմակերպեցինք սեմինար:  Քննարկեցինք տարբեր թեմաներ: Ելնելով այն բանից, որ մեր համայնքում մարդկանց մեծամասնությունը տեղյակ չէ, թե ինչ է թրաֆիկինգը, անհրաժեշտ համարեցինք սեմինարի ընթացքում խոսել այդ մասին և տեսանյութ ցույց տալ: Մեր օրերում մարդիկ շատ են օգտագործում տարբեր ըմպելիքներ, ոչ ոգտակար սնունդ: Ուստի խոսեցինք նաև առողջ սննդի մասին: Սննդի հետ կապված, սեմինարի ընթացքում մասնակիցներին ներկայացրեցինք անորեքսիա և բուլեմիա հիվանդությունները, քանի որ համոզված էինք, որ նրանց մեծամասնությունը տեղյակ չէ դրանց մասին: Մեր հաջորդ թեման բնապահպանությունն էր: Այսօր բնապահպանությունը դարձել է գլոբ ալ խնդիր: Մենք քննարկեցին մեր համայնքներում առկա բնապահպանական  խնդիրները՝ աղբահանության, բնության աղտոտման, անտառահատումների մասին: Սեմինարի վերջին թեման գենդերն էր: Գենդերի մասին խոսելը, կարծում ենք Հայաստանում անհրաժեշտություն է: Այդ նպատակով էլ այս թեման ընդգրկվեց մեր սեմինարի թեմաների մեջ: Նմանատիպ սեմինարներ նպատակ ունենք նորից անց կացնել, քանի որ մեր համայնքում դրա կարիքը կա: 
**********************************************************************************
Նելլի Թումանյան
Լոռու մարզ, քաղաք Վանաձոր
2010 թ. ամռանը մասնակցեցի GLOW ծրագրին: GLOW-ն իմ կյանքը շատ փոխեց: Այն ինձ տվեց այնպիսի գիտելիքներ, որոնք ինձ պետք են կյանքի ընթացքում: Հնարավորություն ընձեռնեց շփվել տարբեր համայնքների երեխաների հետ: GLOW ծրագրից հետո մասնակցեցի ՖԼՅԱ ծրագրին, որը կազմակերպել էր իմ սիրելի ուսուցչուհին՝ Սոնան: Ամառային արձակուրդների ընթացքում կազմակերպեցի բակային ճամբար, որի սցենարը գրեցի ինքս: Մասնակցում էին 7-12 տարեկան երեխաներ: Հաջողված ճամբարից հետո մասնակցեցի Վանաձորի Ծիծեռնակ ճամբարին՝ մոտ 1 ամիս: Արդեն մարտին որոշեցի կազմակերպել իմ սեմի  նարները: Սեմինարները տեղի ունեցան մարտի 14-18 ընկած ժամանակահատվածում: Հինգօրյա այդ սեմինարներին մասնակցում էին 12-15 տարեկան աղջիկներ: Սեմինարները կազմակերպեցի թիվ 20 դպրոցում: Ընդգրկել էի հետևյալ թեմաները՝ գենդեր, թրաֆիկինգ, ինքնաճանաչում, առաջնորդություն, մարդու իրավունքներ և կամավորականություն: Կարծում եմ հաջողվեց GLOW -ում ստացած իմ գիտելիքները փոխանցել իմ հասաակակիցներին:
**********************************************************************************
Անահիտ Ավագյան
Արմավիրի մարզ, գյուղ Մայիսյան
Ես հաճախում եմ Մեծամորի Սրբ. Ղազար կրթադաստիարակչական կենտրոն, որտեղ հաճախում են տարբեր տարիքի երեխաներ: Կենտրոնում ես մասնակցում եմ Փալանչո տիկնիկային թատրոնին: Մեր խումբը բազմաթիվ ներկայացումներով հանդես է եկել հանրապետության տարբեր մարզերում, ինչպես նաև ՀՀ սահմաններից դուրս՝ Արցախում: Մենք բարեգործական ներկայացումներով հանդես ենք եկել բազմաթիվ մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում և ծերանոցներում: Հենց այդ կենտրոնում էլ տեղեկացա GLOW  ամառային դպրոցի մասին և ցանկություն հայտնեցի մասնակցել: Այս ճամբարը փոխեց իմ կյանքը: Այստեղ ես սովորեցի վստահել ինքս ինձ, իմ ուժերին: Վերադառնալով ես որոշեցի GLOW-ում ստացած իմ գիտելիքները փոխանցել իմ հասակակիցներին՝ կազմակերպելով GLOW սեմինարներ:


No comments:

Post a Comment