Tuesday, November 6, 2012

Տպավորություններ ԳԼՕ 2012 ամառային դպրոցից

Հասակակգի կրթություն
Մենք ՝ GLOW 2012 -ի աղջիկներս, շատ ենք կարևորում մեր հասակակիցների կրթությունը: Չէ՞ որ մենք այն տարիքում ենք, երբ պետք է շփվել հասակակիցների հետ և փոխանակել մեր գիտելիքները: Նպատակահարմար է, որ մեր դիմացինի հետ շփվելիս ստանանք նոր տեղեկություններ աշխարհի ու կյանքի մասին, նոր գաղափարներ ձեռք բերենք և դրանք կիրառենք կյանքում: Չէ՞ որ մենք ենք երկրի ապագա կերտողները և մեր բանիմացությունը կարող ենք օգտագործել մեր երկրի զարգացման և բարեփոխման գործում:
GLOW 2012 ամառային դպրոցը օգնեց մեզ նոր գիտելիքներ ստանալ աշխարհի, երկրների մշակույթների և այ թեմաների վերաբերյալ: Այն մեզ դարձրեց առավել հասուն, հաստատուն մեր գաղափարների մեջ, ինքնուրույն:  Վերադառնալով մեր համայնքներ՝ մենք կշարունակենք պրոպագանդել ամառային դպրոցում ստացած գիտելիքները, և դրանց մասին տեղեկացնել մեր հասակակիցներին:

Սեռական դաստիարակություն
Ամեն մի ծրագիր ու դաստիարակչական աշխատանք յուրովի հետաքրքիր էր ԳԼՕ ամառային դպրոցում: Ճամբարի չորրորդ օրը դահլիճում հավաքված աղջիկները անհամբեր սպասում էին բժշկուհի Նինային: Թեման սեռական դաստիարակությունն էր, որը մեր հասարակության տաբու թեմաներից մեկն է: Սեմինարն ընթացավ անմիջական և ազատ մթնոլորտում: Սկզբում բժշկուհին խոսեց և ներկայացրեց կնոջ սեռական համակարգը: Այնուհետև աղջիկները հնարավորություն ունեցան պատասխաններ ստանալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերի` հարցերի արկղիկի միջոցով: Հարց ու պատասխանն այնքան հետաքրքիր էր, որ սեմինարն ավելի երկար տևեց, քանի նախատեսված էր: Շատերի համար այս սեմինարը ոչ միայն իրենց հուզեղ հարցերի պատասխաններ գտնելու, նաև թեմայի շուրջ իրենց ամաջկոտությունն ու բարդույթը հաղթահարելու մի հնարավորություն էր:
Գայանե Տոնոյան
15 տարեկան

Մասնակցելով ԳԼՕ ամառային դպրոցին ձեռք բերեցի նոր գիտելիքներ, հմտություններ և նոր ընկերներ: Ինձ ծրագրի բոլոր թեմաները դուր եկան, բայց ինձ համար առավել կարևոր էին ինքնաճանաչում և առաջնորդություն թեմաները:
Ինքնաճանաչում թեման արծարծեցինք ամառային դպրոցի առաջին օրվա ընթացքում: Այս թեման ինձ համար այնքանով էր կարևոր, որ ես սկսեցի ինքս ինձ ճանաչել և գիտակցել, թե իմ ինքնագնահատականը ինչ հարթության վրա է գտնվում: Առաջնորդություն թեմային ուղղված դասընթացի ժամանակ քննարկեցինք միջանձնային կոնֆլիկտները:
Այս ծրագիրը իր հետքն է թողելու իմ բնավորության կայացման հարցում: ԳԼՕ-ից հետո ժամանակ կունենամ վերլուծել,մարսել ստացված գիտելիքներն ու փորձառնությունը և կարծում եմ շատ բան կփոխվի իմ մեջ և իմ կյանքում: Ես անչափ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա մասնակցելու ԳԼՕ ամառային դպրոցին:
Սոնա Խաչատրյան
15 տարեկան
ԳԼՕ ամառային դպրոցը փորձություն էր ինձ համար: Այստեղ ես և ևս 40 աղջիկներ եկել էին վեց օրեր անց կացնելու` մեր ընտանիքից, մեր շրջապատից հեռու:
ԳԼՕ ամառային դպրոցում ես ստացա նորանոր գիտելիքներ թրաֆիկինգի, գենդերի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ թեմաների շուրջ:
ԳԼՕ ամառային դպրոցում բոլորը հրաշալի մարդիկ են` տարբեր բնավորություն գծերով: Այս ճամբարից հեռանալու ենք շատ գիտելիքներ և ընկերներ  ձեռք բերած: ԳԼՕ-ն կարծես երազ էր բոլորիս համար, որ մեր կամավորների ու ջոկատավարների հետ միասին մենք դարձրեցինք իրականություն: Բոլորս կկարոտենք մեր ճամբարը:
Անուշ Սարգսյան
15 տարեկան
Վեց անմոռանալի օրեր, վեց կարևոր թեմաներ: Ավարտվեց ԳԼՕ ամառային դպրոցը Ստեփանավանում, սակայն ոչ մեր կյանքում: Հետաքրքիր ճամբարային առօրյան, որ մեզ տվեց ինքնաճանաչման, նոր հմտությունների ձեռք բերման մեծ հնարավորություն:
Մարդիկ գտնում են այն ինչ իսկապես փնտրում են: Անհնարին ոչինչ չկա:
Արմինե Գաբրելյան
Գյուղ Հալիձոր, Սյունիքի մարզ
17 տարեկան
Իմանալով իմ մասնացության մասին ԳԼՕ ամառային դպրոցում 2012 թվականյին` անչափ ուրախացա, կարծես ամբողջ աշխարհն իմ ոտքերի տակ լիներ: Առաջին անգամ էի այցելու Լոռին: Ճանապարհին հիանում էի գեղասքանչ բնությամբ: Այսօր իմ նախավերջին օրն է ամառային դպրոցում և ես ափսոսում եմ, որ ամեն ինչ այսքան շուտ իր ավարտին մոտեցավ: Պիտի խոստովանեմ, որ առաջին օրը դժվարությամբ էի հարմարվում, չնայած այն հոգատարությանը. ժպիտներին ու բարությանը, որ զգում էի կազմակերպիչների, ջոկատավարների, կրտսեր ջոկատավարների և մասնակիցների կողմից:
Մենք այս հինգ օրերի ընթացքում խոսեցինք տարբեր թեմաների մասին` արժեքային համակարգի, ինքնաճանաչման, նկատակների պլանավորման և իրագործման, հասակակցի կրթության, սեռական դաստիարակության և այլ նմանատիպ կրթող, դաստիարակող թեմաների մասին: Այդ թեմաները ինձ և համոզված եմ, նաև իմ բոլոր հասակակիցներին տվեց շատ-շատ գիտելիքներ: Բազում խաղերի և առաջադրանքների միջոցով ամրապնդում էինք մեր քննարկած թեմաները: Մասնավորապես կիրառում էինք թիմային աշխատանքին վերաբերող խաղեր, որպեսզի կարողանանք սովորել, հասկանալ, հանդուրժել ու հարգել միմյանց:                                                            
Անահիտ Գասպարյան
ԳԼՕ 2012թ. մասնակից
Բարև սիրելի ընթերցող, Ես Անահիտ  Օհանյանն եմ և 2012թվականին մասնակցել եմ ԳԼՕ ամառային դպրոցին: Ընկերներս նախորդ տարվա ընթացքում մասնակցել էին ԳԼՕ ծրագրին և նրանց տպավորվածությունը ու հիացմունքը ավելացրեցին իմ ցանկությունը մասնակցել ԳԼՕ-ին: Վեցօրյա ամառային դպրոցը ինձ շատ բաներ տվեց` գիտելիքներ, հմտություններ և ամենակարևորը ձգտումներ ու շատ ընկերներ:  Առաջին անգամ եմ Ստեփանավանում: Այնքան գեղեցիկ է բնությունն այստեղ` կանաչապատ լեռներ ու մաքուր օդ:                                                                                                          
Անահիտ Օհանյան
ԳԼՕ 2012թ. մասնակից
Ողջույն: Ես Անուշ Պետրոսյանն եմ, քաղաք Դիլիջանից: Ես շատ ուրախ եմ, քանի որ այս տարի ինձ բախտ է վիճարկվել դառնալու ԳԼՕ 2012 թվականի "պատվավոր" մասնակիցներից մեկը: Այսօր հինգերորդ օրն է ԳԼՕ-ում և այն գրեթե ավարտվում է, ավաղ վաղը պիտի տուն վերադառնամ: Տխուր եմ, քանզի հարազատ է դարձել ճամբարն ինձ համար: Այստեղ հանդիպեցի մարդկանց, որոնք կիսում են իմ տեսակետներին, ունեն նման մտածելակերպ, ինչպես նաև մարդկային արժեքներ, որոնք ինձ համար ամենակարևորն են:
Այստեղ օրերս անցան շատ հագեցած և հետաքրքիր, ուսումնասիրեցինք բազմաթիվ թեմաներ, որոնք հետաքրքիր են և շատ կարևոր: Շատ տպավորված էի ու սարսափով էի դիտում գենդերային խնդիրները արտացոլող ֆիլմը, որտեղ նկարագրված կնոջ կյանքը դժողքի էր նման: Իմ կարծիքով, ամեն ինչ պիտի արվի, որպեսզի Հայաստանի բոլոր քաղաքներում ու գյուղերում վերանան բոլոր կարծրատիպերը կնոջ և տղամարդու դերերի մասին:                                                                                                 
Անուշ Պետրոսյան
ԳԼՕ 2012թ. մասնակից
Փոքր քայլերով դեպի ճանաչում
Լսելով ԳԼՕ ամառային դպրոցի մասին, մեծ ցանկություն առաջացավ մասնակցել: Անմիջապես լրացրեցի հայտը և ուղարկեցի: Սրտի մեծ թրթիռով սպասում էի հունիս ամսվա սկզբին, երբ ընտրված մասնակիցներին հայտնի պիտի դառնային:
Վերջապես եկավ սպասված օրը և տեղեկացա, որ ընտրվել եմ: Չեմ կարող բառերով նկարագրել իմ և իմ ընտանիքի անդամների ոգևորվածությունը: Անմիջապես հաստատեցի իմ մասնակցությունը և սկսեցի մեծ ոգորվածությամբ սպասել հունիսի 16-ին: Եկավ այդ օրը: Առաջին իսկ օրվանից զգացի ջոկատավարների և կազմակերպիչների ուշադրությունը և հոգատարությունը: Օր օրի դպրոցը դարձավ շատ հարազատ և ասես այն դարձավ մեծ աշխարհի իմ փոքրիկ անկյունը: Այստեղ ես ծանոթացա տարբեր մարդկանց հետ, ձեռք բերեցի նոր ընկերներ, ընդլայնեցի իմ մտահորիզոնը, իմ մեջ հայտնաբերեցի նոր հատկանիշներ, զարգացրեցի իմ առաջնորդության հմտությունները, ծանոթացա տարբեր երկրների մշակույթներին:
Այդ վեց օրերն անցան չափազանց հագեցած և հետաքրքիր: Կարծում եմ, որ ամբողջ կյանքում պիտի հիշեմ ինձ այսքան հարազատ ԳԼՕ-ն:
                                                                       * * * * * * * *
ԳԼՕ ամառային դպրոցում հայտնվելը ինձ համար մի նոր ձեռքբերում էր: Այստեղ ես ստացա նոր գիտելիքներ և պատրաստվում եմ իմ համայնքում սեմրնարներ կազմակերպել թրաֆիկինգի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ թեմաների շուրջ, որպեսզի գիտելիքներս փոխանցեմ տարեկիցներիս ու ընկերներս, որոնք ԳԼՕ ամառային դպրոցին մասնակցելու հնարավորություն չեն ունեցել:
Ամառային դպրոցում մենք հրաշալի ժամանակ ենք անց կացնում: Մենք այցելեցինք Գյուլագարակի բուսաբանական այգի: Այգում ամեն մի ծառ, թուփ, ծաղիկ իր պատմությունն ունի: Այստեղ մենք ծանոթացանք այգու ստեղծման պատմությանը և հիմնադիր Լեոնովիչի կենսագրությանը:
Այսօր մեր ամառային դպրոցի վերջին երեկոն է և մենք պատրաստվում ենք մեծ ավարտական խնջույքի:
ԳԼՕ ամառային դպրոցից կհեռանամ շատ գիտելիքներ ստացած, կկարոտեմ իմ ընկերներին, ում հետ ծանոթացա և մտերմացա այստեղ, կկարոտեմ իմ խմբի երեխաներին և ջոկատավարներին` Գայանեին ու Քիմին:
ԳԼՕ ամառային դպրոցը իմ կյանքի հեքիաթն էր:   


No comments:

Post a Comment