Tuesday, November 6, 2012

ԳԼՕ ծրագրի դերը իմ կյանքում

Ողջույն: Ես Սիլվան եմ: Ապրում եմ Սպիտակ քաղաքում:
 
2011թ. ինձ բախտ վիճակվեց մասնակցել GLOW աղջիկների առաջնորդության ու զարգացման ծրագրին: Սկզբում պատկերացում չունեի, թե ինչպես կանցնի ամառային դպրոցը: Սակայն, երբ վերադարձա GLOW-ից հասկացա, որ փոխվել եմ, այն էլ շատ: Փոխվել էր կարծիքս շրջապատիս երևույթների, հայրենիքիս ու աշխարհի նկատմամբ: Ես դարձա ավելի ազատ, ինքնավստահ ու հիմա կարողանում եմ ճիշտ գնահատել ինքս ինձ: GLOW-ն դարձավ կյանքիս ու հիշողություններիս մի մասնիկը: Ես ձեռք բերեցի ընկերներ Հայաստանի տարբեր մարզերից: Երբեք չեմ մոռանա աղջիկներին ու նրանց ժպիտները: Երբ ավարտվեցին այդ հրաշալի 6 օրերը, հիշում եմ ինչպես էինք լաց լինում. չէինք ցանկանում տուն վերադառնալ:
 
Բայց 2011թ. GLOW-ն դեռ կյանքիս ու հաջողություններիս սկիզբն էր: GLOW-ից հետո մեզ սպասվում էին մարզային սեմինարներ, ինչպես նաև հասակակցի կրթության դասընթացներ ու միջոցառումներ:
 
2012թ.ամռանը ես մասնակցեցի ամառային դպրոցին՝ որպես կրտսեր ջոկատավար: Սա նոր և պատասխանատու դեր էր ինձ համար, այն նոր հմտություններ էր պահանջում ինձնից: Այս տարի ավելի հետաքրքիր ու բուռն անցավ ամառային դպրոցը: Ես կրկնապատկեցի իմ գիտելիքները: Այս տարի մեր՝ կրտսեր ջոկատավարների վրա ավելի մեծ պատասխանատվություն կար, որովհետև մենք օրինակ էինք մասնակից աղջիկների համար, նաև օգնում նրանց առավելագույնս վերցնել ամառային դպրոցից:
 
Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել GLOW-ի ողջ անձնակազմին: Շնորհակալություն,որ դուք կաք ու շարունակում եք զարգացնել շատ հայ աղջիկների հմտությունները, նոր հնարավորություններ բացել մեզ համար: Ես ձեզ երբեք չեմ մոռանա...
 
Սիլվա Բոյախչյան
GLOW 2011 Ù³ëݳÏÇó, GLOW 2012 Ïñïë»ñ çáϳï³í³ñ
ø³Õ³ù êåÇï³Ï, Èáéáõ Ù³ñ½

No comments:

Post a Comment