Thursday, November 8, 2012

ԳԼՕ հեքիաթը (Լիանա Ասլանյան, Գյուղ Մալիշկա)

Բարև: Ես Լիանան եմ մասնակցել եմ ԳԼՕ 2011թ. ամառային դպրոցին: Վերադառնալով մեր գյուղ հասկացե, թե որքան գիտելիքներ եմ ձեռք բերել և սեմինարների միջոցով փորձեցի գիտելիքներս փոխանցել իմ ընկերներին և տարեկիցներին: Ամառային դպրոցում ստացած գիտելիքները ինձ օգնեցին, որ հասկանամ, թե որքան շատ բնապահպանական խնդիրներ ունենք մեր գյուղում` Մալիշկայում և զգացի, որ ես էլ կարող եմ իմ ավանդն ու ներդրումն ունենալ այս խնդիրները վեր հանելու և գուցե լուծելու հարցում: Հավաքեցի իմ ընկերներին և միասին տասնյակ ծառեր տնկեցինք գյուղի տարածում:
Սիրով ձեզ եմ ուղարկում մի պատմություն, որը իմ ԳԼՕ ծրագրի մասնակցությանն է վերաբերում:

ԳԼՕ հեքիաթը
Լինում է, չի լինում մի աղջիկ է լինում: Նա շատ անբախտ է լինում և ոչ ոք չի ցանկանում շփվել նրա հետ: Աղջիկը ինքնամփոփ է դառնում և անտարբերությամբ լցվում ամեն ինչի հանդեպ:
Օրերից մի օր նա ստանում է մի ծրար, բացում է ու տեսնում, որ ուղեգիր է ստացել դեպի հրաշքների աշխարհ: Նրա մեջ հույսի շող է արթնանում: Նա երկար մտորումներից հետո գնում է ԳԼՕ աշխարհ և այնտեղ հանդիպում թագուհի Լիլիթին, արքայադստրեր Ջոսլինին, Ամանդային, Մանեին, Մեգիին, Մելինեին, Սոնային, Շեյնային, Ռոբինին, Ջուլիային և արքայազն Չադին: Ծանոթանալով նրանց հետ` նա հասկանում է, որ կյանքն այնքան էլ վատը չէր, ինչպես ինքն էր կարծել:  Աղջիկը ծանոթանում է մյուս 43 աղջիկների հետ, որոնք հետագայում քույրեր են դառնում, իսկ խորհրդականներ Աննան, Անին, Թինան ու Վարդուշիկը նրանց ճիշտ խորհուրդներ են տալիս ու օգնության ձեռք մեկնում:
Երբ աղջիկը տուն է վերադառնում, հասկանում է, թե ինչքան գիտելիքներ է ստացել և սկսում իր գիտելիքները փոխանցել իր ընկերներին և ուզում է ամեն գնով հաջորդ տարի նորից գնալ հրաշքների աշխարհ, որպեսզի ԳԼՕ հեքիաթը կրկին ապրի ու նորանոր ընկերներ ձեռք բերի:

Լիանա Ասլանյան
Գյուղ Մալիշկա
15 տարեկան
ԳԼՕ 2011թ. մասնակից

No comments:

Post a Comment