Tuesday, November 6, 2012

Հոդված իմ անցկացրած սեմինարի մասին - Հայարփի Ղազարյան


Ես Հայարփին եմ` 2012 GLOW ամառային դպրոցի մասնակիցներից մեկը: Մեկը այն երջանիկներից, ովքեր բախտի բերմամբ, թե պատահմամբ համախբվել էին մի անիրական թվացող աշխարհում: Եվ ահա ամիսներ անց այն գիտելիքները, որոնք ստացել եմ  GLOW-ում, փորձում եմ մատչելի ձևով  փոխանցել իմ հասակակիցներին: Մինչ դասերի սկսվելը ես մտքում արդեն պլանավորում էի, թե ինչպես եմ անցկացնելու սեմինարը: Ուզում էի որքան հնարավոր է շուտ  փոխանցել,պատմել այդ ամենը իմ հասակակիցներին: Առաջին սեմինարի թեման էր թրաֆիկինգը: Ես ընտրեցի այդ թեման, որովհետև իմ կարծիքով այն առաջնային խնդիր է հատկապես աղջիկների համար: Չ՞է որ հենց ապատեղեկատվության պատճառով են մարդիկ դառնում սպիտակ ստրկության զոհ:                                                  
Սեմինարը անցկացվել է իմ դպրոցում, մասնակցել են 10-12-րդ դասարանի աշակերտուհիներ (մոտ 25 հոգի): Կազմակերպչական հարցերով ինձ աջակցել են մեր դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհին և ուսմասվար-կազմակերպիչը: Առանց նրանց օգնության դժվար թե ամեն բան հաջողությամբ պսակվեր: Սեմինարի ընթացքում համոզվեցի,որ աղջիկները այնքան էլ անտեղյակ չեն  այդ երևույթից: Ուղղակի մանրամասն բացատրվեց տրաֆիկինգի ինչ լինելը: Սկզբում ես ներկայացրի տրաֆիկինգի պատմությունը, տվեցի դրա ստույգ բացատրությունը: Հետո քննարկեցինք իմ ներկայացրած նյութը, ինչից հետո էլ աղջիկներին բաժանեցի 2 կանանց պատմություն, որոնք տրաֆիկինգի զոհ էին դարձել: Ներկայացվեցին այդ 2 պատմությունները, ես արեցի կոնկրետ հարցադրում, ու սկսվեց բուռն քննարկում աղջիկների միջև: Բոլորը մասնակցեցին, միայն թե ժամանակն էր սուղ: Այդ ամենից հետո մենք դիտեցինք ֆիլմ թրաֆիկինգի մասին,որը դիտել են նաև ամբողջական դասարաններով ինֆորմատիկայի ժամին: Սեմինարից հետո մասնակիցներին հարցրի, թե արդյոք նյութը ուսուցողական էր իրենց համար: Պատասխանն էր`միանշանակ այո: Մասնակիցները իրենց համադասարանցիներին պատմել էին այն,ինչ լսել էին սմեինարի ընթացքում: Բանավիճել էին և իրենց դասարաններում:                                                     
Ուրախ եմ, որ սեմինարը ծառայեց իր նպատակին: Ես դա արեցի մեծ հաճույքով, և դա կլինի շարունակական:
Հայարփի Ղազարյան
Ք. Երևան
ԳԼՕ 2012 մասնակից

 

No comments:

Post a Comment