Thursday, November 8, 2012

Սեմինար թրաֆիկինգի մասին Մալիշկա գյուղում


Ես ԳԼՕ ամառային դպրոցից վերադարձա շատ գիտելիքներով և որոշեցի սեմինարներ կազմակերպել իմ հասակակիցների համար` փոխանցելով այն գիտելիքները, որ ստացել էի ամառային դպրոցի ժամանակ: Սեմինարը կազմակերպեցի Մալիշկա գյուղի թիվ 2 դպրոցում: Մեր դպրոցն ունի 195  աշակերտներ: Սեմինարին մասնակցեցին 7-12-րդ դասարանների աշակերտները: Թեման թրաֆիկինգն էր: Մասնակիցների համար սա նոր թեմա էր և շատերը չգիտեին, թե ինչ է թրագիկինգը: Սեմինարի ժամանակ պատմեցի, թե ինչ է թրաֆիկինգը, թրաֆիկինգի տեսակների և ձևերի մասին, թրաֆիկինգի ենթարկվող խոցելի խմբերի մասին: Նկարագրեցի, թե երբ է այն Հայաստանում հայտ եկել, որպես երևույթ և երբ է իշխանությունների ուշադրությանն արժանացել: Սեմինարից վերջում հարցերով ամփոփեցինք և գնահատեցինք սեմինարը:

Անի Գիվարգիզյան
Գյուղ Մալիշկա
15 տարեկան
ԳԼՕ 2011թ. մասնակից

No comments:

Post a Comment