Wednesday, July 2, 2014

3-րդ օրը ԳԼՕ-ում

Այսօր Ստեփանջելոս քաղաքում հավաքվել էին  Ձեզ հայտնի և համաստեփանավանյան  հռչակ վայելող ԳԼՕ-վուդյան դերասանները: Այս հանդիպումը տարբերվող հանդիպումներից ամենայուրահատուկն էր: Դերասանները հավաքվել էին կազմելու և իրականացնելու իրենց նոր ֆիլմի սցենարը: 
Սցենարի քննարկման օրակարգում նրանք ներառել են այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են թիմային աշխատանքին, լիդերությանը, հանրային խոսքի ձևավորմանը և կոնֆլիկտների կառավարմանը վերաբերող հարցեր: 
Անշուշտ, այս խնդիրները կարևոր  են յուրաքանչյուր որակյալ և պրոֆեսիոնալ համարվող դերասանի համար: Նրանցից յուրաքանչյուրը պետք է կարողանալ տարբերակել լիդերության տեսակները, նրանց կիրառելիության անհրաժեշտությունը, տարբերությունը, բացահայտի իր մեջ լիդեր տեսակը, դերասանական գործուն կերպարների մեջ կարողանա տարբերակել յուրաքանչյուրի կարևոր դերակատարումը ֆիլմում, պետք է համապատասխան հմտություններ և գիտելիքների ձևավորում իր կյանքում հանդիպող բոլոր կոնֆլիկտները լուծելու համար՝ որպես կյանքի և կարիերայի զարգացման հնարավորություն, և բնականաբար, յուրաքանչյուր դերասան պետք է ունենա ձևավորված հռետորական խոսք՝ ամբիոնից խոսելու, ողջունելու և գնահատականի խոսք ասելու համար:
Կարևոր է նշել նաև կարևորագույն ևս մի քանի իրադարձություններ:

Երբ նրանք մոտենում էին հանդիպումների սրահին, հետաքրքիր մի դիպված տեղի ունեցավ. դերասանները ակամայից հայտնվեցին ոչ թե խաղարկային, այլ խաղային իրավիճակում: 4 տարբեր խաղային փորձություններ անցան նրանք՝ Սարդոստյան, Փրկություն Մարսում, Կործանարար թունել, Ջուր աստղերից:  Օրակարգը խիտ էր և հագեցած: Օրվա ավարտին՝ աստղային ընթրիքից հետո, դերասանները հավաքվեցին պրակտիկորեն ցուցադրելու իրենց տաղանդն ու անկրկնելի դերը ֆիլմի սցենարում: Հետաքրքիր էր, հագեցած և  զվարճալի էր հանդիպումը … 














No comments:

Post a Comment