Friday, July 18, 2014

ԳԼՕ-ն իմ կյանքում

Իջևան Ինֆոտանը,որտեղ արդեն  մեկ տարի շարունակ կամավոր եմ և ակտիվորեն  մասնակցում եմ կազմակերպվող ամենատարբեր դասընթացների, սեմինարների և ծրագրերի, տեղեկացա նաև Աղջիկների Առաջնորդության և Զարգացման դպրոցի (GLOW-Girls Leading Our World) մասին և անմիջապես որոշեցի մասնակցել և լրացնել գիտելիքներիս պակասը: Հայտը լրացրի և ի ուրախություն ինձ անցա: Շատ ուրախ էի, քանի որ շատ սպասելիքներ ունեի ԳԼՕ-ից: Շատ երկար ու անհամբերությամբ եմ սպասել ԳԼՕ ճամբարի մեկնարկին: Եվ ահա ես արդեն ԳԼՕ-ում էի: Ամեն ինչ նման էր հեքիաթի: Շրջապատված էի միայն բարի ու անկեղծ մարդկանցով, ովքեր ամեն վայրկյան պատրաստ էին օգնության ձեռք մեկնել քեզ: Բոլորը շատ ուրախ էին , ժպտում էին և փորձում էին հնարավորին չափ կիսվել իրենց գիտելիքներներով: ԳԼՕ-ն ինձ շատ բան տվեց: Ես հասկացա գնահատել ինքս ինձ, հարգել ուրիշի կարծիքը` ինչպիսին էլ այն լինի, ստացա այնպիսի գիտելիքներ, որոնք ոչ մի տեղ չէի կարող ստանալ (ինչպես լինել լավ առաջնորդ, ինպիսին պետք է լինի թիմը, ինչ է գենդերը և այլն) և ի վերջո ձեռք բերեցի հրաշալի ընկերներ: Հիմա պատրաստվում եմ կիսել իմ գիտելիքները հասակակիցներիս հետ: Շատ ուրախ եմ, որ ես էլ հնարավորություն ստացա հայտնվել մի հեքիաթում, որի անունն էր ՝ԳԼՕ (աղջիկների առաջնորդության դպրոց):
Աննա Մինասյան, 15 տարեկան
Իջևան, Տավուշ

No comments:

Post a Comment