Friday, July 18, 2014

GLOW 2014-ի ամենածափահարող մասնակցի տպավորությունները..☺

  

2014 թվական, հունիսի 30, ժամը 11:00, սպիտակ  միկրոավտոբուս, անհամբերությամբ ծանոթացող լիքը աղջիկներ, իմ և՛ տխուր, և՛ ուրախ աչքեր, որոնք կարծես չէին ուզում  գնալ մի գողտրիկ սարերի մեջ ծվարած, բայց և սքանչելի բնությամբ շրջապատված  վայր, որը մեր շատ սիրելի աղջիկների առաջնորդության և զարգացման ճամբարն էր: Ճանապարհին այնքան էլ ուրախ չէի ,իսկ երբ որ հասանք  ու տեսա իմ շատ սիրելի ընկերուհուն՝ Ռոզային, շաաաա՜տ  ուրախացա: Հասնելով ճամբար՝ շուտափույթ  ճաշեցինք, քանի որ ճանապարհային խնդիրների պատճառով ուշացել էինք ճաշի գրաֆիկից: Այնուհետև մեր կրտսեր ջոկատավարների գլխավորությամբ  ծանոթացանք մեր սենյակների հետ: Արդեն հարմարվել էի ՝ նոր շրջապատ, նոր տարբեր մտածելակերպի անձինք, սակայն երբ ծանոթացա բոլորի հետ, զգացի, որ նրանք բոլորն էլ յուրովի շատ լավ բնավորության տեր մարդիկ էին: Տաղանդի երեկոյին մասնակցեցի իմ գրած կոմիքսներով: Հոլիվուդյան երեկոյին մասնակցեցի իմ լավ ընկերուհիներ՝ Խանում Գևորգյանի և Անի Դանիելյանի  բեմադրած մնջախաղով, որն, իմիջայլոց, ինձ շաաա՜տ դուր եկավ: ԳԼՕ-ում  նորաձև շապիկներ ստանալուց բացի զինվեցի նոր գիտելիքներով՝  սովորեցի շատ պարեր, որոնցից օրինակ՝ <<նոր պար>>-ը կամավոր կերպով սովորեցնում եմ IMPACT բիզնես ցրագրում սովորող աշակերտներին: Հասկացա, թե ինչպես կարելի է կոնֆլիկտներից ստացվող վեճերից զերծ մնալ, հասկացա որ պետք է լինել զիջող, հարգալից և որ ամենակարևորն է՝ լսել և սովորեցնել մեր իմացածը դիմացինին, որը ես պատրաստվում եմ անել իմ սեմինարների միջոցով: Հաա՛,մեկ էլ նշեմ, որ Գլօվուդի մրցանակաբաշխության ժամանակ արժանացա <<ամենահայկական մասնակից>> տիտղոսին, որի համար շատ շնորհակալ եմ: Դե՛ ինչ, խոստանում եմ շաաա՜տ սեմինարներ անել, քանզի պայքարելու եմ ԳԼՕ 2015թ կրտսեր ջոկատավար դառնալու համար:
Վանուհի Խաչատրյան, 14 տարեկան
Արտենի, Արագածոտն

No comments:

Post a Comment