Sunday, July 13, 2014

Հեքիաթ՝ Լեքսուս, ապա Ֆերրարի դարձող Նիվայի մասին

Կար չկար մի Նիվա կար: Նա ապրում էր Տաթև կոչված կղզում, որը սահմանակից էր Կորեային և Ամերիկային: Ուզում եմ ձեզ պատմել հրաշագործ խադավիկների մասին հեքիաթ, ովքեր կարողացան Նիվան Լեքսուս դարձնել, իսկ այնուհետև Լեքսուսից ստացան Ֆերրարի: Մի պայծառ, արևոտ օր Նիվան գնաց ԳԼՕ խադավիկների միություն և դիմում գրեց, որպեսզի վերանորոգեն իրեն, քանի որ նա իրեն լավ չէր զգում ավտոարշավների ժամանակ: Այդ նույն դիմումից գրել էին Ավտոմոլորակի 100-ավոր մեքենաներ և Նիվայի վերանորոգվելու շանսերն այդքան էլ շատ չէին: Բայց մի օր նրան զանգեց Սպինաչոնա խադավիԿԱԽԱՐԴը և նրան հայտնեց, որ նա կարող է վերանորոգվել իրենց ապարանքում: Ընդամենը վեց օրվա ընթացքում, Սպինաչոնա, Մաներոլա, Լիմուզինիտ, Արմինիքս5 խադավիկների օգնությամբ Նիվան դարձավ Լեքսուս: Նրա ֆունկցիաներին ավելացվել էր ինքնագազատվությունը (ինքնավստահությունը), հետ չնայելու և միշտ առաջ շարժվելու հատկությունը և իհարկե մեծացվել էր նրա բենզինի լցման տարրան, որն էլ իր հերթին հանգեցրել էր նրա պոզիտիվ բնավորության ձևավորմանը: Դրանից հետո շատ Զապեր, Ժիգուլիներ փորձեցին հաղթել Նիվային տարբեր մրցույթների ժամանակ, սակայն նրա նոր ֆունկցիաները անգերազանցելի էին: Նիվան դարձել էր Լեքսուս` ավելին քան ուղղակի մեքենա: Այդ դեպքից մեկ տարի անց, երբ Լեքսուսը պատրաստվում էր Տաթևից տեղափոխվել Ամերիկա, նրան հայտնեցին, որ նա մեկ անգամ ևս կարող է այցելել ԳԼՕ խադավիկների միություն: Այս անգամ նրան տվեցին տարբեր գործիքներ և յոթ օր ժամանակ, որպեսզի նա տարբեր տեղերից եկած մեքենաներին վերանորոգի այնպես, ինչպես իրեն էին վերանորոգել: Յոթ օր շարունակ տքնաջան աշխատում էր Լեքսուսը իր 3 բախտակիցների` Րոսիպ-ի, Գենիքս6-ի և Սատեռի-ի հետ: Յոթ օրվա ընտացքում նրանք մեծն խանդավիԿԱԽԱՐԴների հետ միասին վերանորոգեցին 44 մեքենա: Այդ ընթացքում Լեքսուսը չէր նկատել, թե ինչպես, բայց ձեռք էր բերել նոր ֆունկցիաներ և ըստ Խադավիկության նաստրոյկաների նա դարձավ Ֆերրարի: Նա դարձել էր արագընթաց, ավելի խելացի, ավելի նպատակասլաց և ամենակարևորը՝ նա ձեռք էր բերել վերանորոգելու հատկություն, նա էլ էր կարողանում Նիվայից Լեքսուս ստանալ: Սիրելիներս, այս հեքիաթը ես լսել եմ իմ պապերից, իմ պապերն էլ լսել են իրենց տատերից, իսկ իրենց տատերը լսել են Սպինաչոնա խադավիԿԱԽԱՐԴի թոռներից ...Դե ինչ, հուսով եմ՝ հասկացաք այս հեքիաթի իմաստը, և դուք նույնպես մի օր կայցելեք ԳԼՕ խադավիկների միություն:

Լուսինե Պողոսյան, 16 տարեկան
ԳԼՕ 2014 կրտսեր ջոկատավար
Տաթև, Սյունիք

No comments:

Post a Comment