Monday, November 17, 2014

Բարության դաս


Հիշո՞ւմ եք, որ ինձ առաջարկել էին վարել <<Բարության դաս>>, որի համար ես շատ ուրախ էի: Ես ընդունել եմ առաջարկը և հիմա ձեզ եմ ներկայացնում արդյունքները:

Այսպիսով Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ  բավականին  հետաքրքիր  դաս-քննարկում  <<Արևի Շող>> ՀԿ-ի բարձր հովանու ներքո: Բայց որպեսզի ավելի պարզ լինի՝ ասեմ, որ այն ոչ թե սեմինար էր, այլ ավելի շուտ <<ԲԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ>>: Այն անց եմ կացրել 9-րդ  դասարանի   թվով   25   աշակերտների   հետ:  <<Արևի  Շող >>  ՀԿ-ն  <<Ներառական կրթությունը Արմավիրի տարածաշրջանում>> ծրագրի  շրջանակներում իրականացրեց իր թվով 5-րդ սեմինար-դասընթացը՝ ներառական կրթություն իրականացնող թիվ 6, թիվ 5 ինչպես նաև Արմավիրի (հատուկ օժանդակ) դպրոցում: Այս անգամ մեր թիրախային խումբն էր  5 -րդ միջնակարգ դպրոցը: Հիմնական նպատակը իրազեկումն էր և ներառման կարիք զգացող երեխաների հետ ճիշտ շփումը:

Դասի  վերջում  երեխաները  հանդես  եկան  իրենց  առաջարկություններով  կապված  ՀՈՒԱ /հաշմանդամություն ունեցող անձանց/ բարեկեցիկ դպրոց ստեղծելու նպատակով:
Բավականին  հետաքրքիր  առաջարկություններ  լսեցի  և  կարծում  եմ, որ դրանք  կարելի  է  առաջիկայում ի նկատի  ունենալ  ներառական  դպրոցներում: Ես որպես <<Արևի Շող>> ՀԿ-ի կամավոր, օժանդակում եմ ՝ կատարելով կազմակերպչական աշխատանքներ, բուռն կերպով մասնակցում եմ քննարկումներին, ներկայացնում եմ իմ կարծիքն ու դիրքորոշումը՝  ձեռք բերելով հասարակական գործունեություն իրականացնելու հմտություններ: Ինչպես նշեցի՝ դեռ ունենք 5 սեմինարներ, որոնք ես հետագայում կլուսաբանեմ:

Օժենի Ավետիսյան, 16 տարեկան
ք. Արմավիր, Արմավիրի մարզ

No comments:

Post a Comment